Ինչու էր 1-02 զանգն անպատասխան մնացել․ Երևանի կենտրոնում ծեծկռտուք էր, հեռախոսագիծը՝ ծանրաբեռնված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Պատկերացրեք՝ ձեր աչքի առաջ ծեծկռտուք է, զանգում եք 1-02, բայց ոչ ոք չի պատասխանում։ Իսկ երբ արդեն ուշ է, ոստիկանությունից հետ են զանգում՝ պատճառաբանելով, որ գիծը ծանրաբեռնված էր։ Հենց այդպիսի իրավիճակ է եղել կեսգիշերին Երևանի կենտրոնում։ Ահազանգած քաղաքացին պատմում է՝ երբ գոռգոռոցներից ու հայհոյանքներից հետո բանը հասել է ծեծկռտուքին, ահազանգել է ոստիկանություն, սակայն չեն պատասխանել։ Եվ երբ ծեծկռտուքի մասնակիցները հեռացել են՝ ոստիկանությունից քաղաքային համարից հետ են զանգել և ասել, որ գիծը ծանրաբեռնված էր։

Գրառման մեկնաբանություններում տասնյակ քաղաքացիներ պնդում են, որ սա «նորմալ վիճակ» է, և վերջին շրջանում 1-02 զանգերը հաճախակի մնում են անպատասխան, սակայն ավելի ուշ հետ են զանգում։ Սարգիս Մնոյանը պատմում է՝ մի քանի ամիս առաջ իր կինն է ահազանգել ոստիկանություն, երբ էլեկտրական լարերը պոկվել և ընկել են մեքենայի վրա, սակայն դարձյալ չեն պատասխանել։

Նրա խոսքով՝ նման խնդիրներ առաջացել են նաև 911 զանգելիս։ Թեպետ տվյալ դեպքում իրավիճակը ծայրահեղ չի եղել, սակայն շատ դեպքերում նույնիսկ վայրկյանները կարող են ճակատագրական դառնալ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը նաև Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ է, ընդգծում է՝ խնդիրը նոր չէ։ Ասում է՝ ողջունելի է, որ գոնե հետ են զանգում, քանի որ նախկինում շատ էին դեպքերը, երբ պարզապես հետ չէին զանգում։ Իոաննիսյանի հետ նկարահանման պահին փորձեցինք զանգահարել 1-02՝ պարզելու՝ որքան ժամանակ հետո կպատասխանեն։ Այս դեպքում ոստիկանությունից զանգին պատասխանեցին 5 ազդանշանից հետո։ Զանգերի անպատասխան մնալը ներքին գործերի նախարարությունից բացատրում են գծերի ծանրաբեռնվածությամբ։ Factor TV-ին փոխանցեցին՝ միայն երեկ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մոտ 3500 ահազանգ է ստացվել։

«Լինում են պահեր, երբ բոլոր օպերատորները զբաղված են և հնարավոր չի լինում պատասխանել ահազանգին, սակայն անպատասխան որևէ զանգ չի թողնվում և րոպեների ընթացքում հետ են զանգում»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Սարգսանի փոխանցմամբ՝ հետզանգը թեև քաղաքային համարից է, այն ևս ձայնագրվում է։ Քաղաքացու ահազանգին ընթացք է տրվել և խուլիգանության հատկանիշներով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք՝ նախորդ տարի էլ Պուշկին 60 շենքի բակում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որն ունեցել էր ողբերգական ավարտ․ երեք երեխաների հայր, 48-ամյա Յուրի Մինասյանը մահացել էր ստացված վնասվածքներից։ «Բիթլզ» ակումբի տնօրենը Factor TV-ի հետ զրույցում նշել էր, որ սննդի օբյեկտներում ծխելու արգելքից հետո այցելուները ստիպված դուրս են գալիս փողոցում ծխելու, զրուցում են, որն էլ վերաճում է աղմուկի, հաճախ՝ վեճի։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը պիտի ուշ ժամերին հսկողություն իրականացնի հատկապես այն տարածքներում, որտեղ ակումբներ են գործում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան