Մենք կդառնանք հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար․ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարթակ։

Այս մասին ադրբեջանական իշխանամերձ Report-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոն, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը պատմական է որակել։

«Վաշինգտոնում կայացած հանդիպումը  դարձավ պատմական քայլ։ Ես Իսպանիայից եմ, և հենց իմ երկրում է սկսվել ձեր տարածաշրջանի համար խաղաղության գործընթացի պատմական փուլը (նկատի ունենալով Մադրիդյան սկզբունքները)։ Հետևաբար, օգոստոսյան իրադարձությունները ինձ մեծ հույս տվեցին ապագայի համար»,- ասել է նա՝ անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ու նրա հետ կապված կառույցերը լուծարելու որոշմանը․

«Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց ավարտել Մինսկի գործընթացը և փակել դրան առնչվող կառույցները։ Մենք այժմ գտնվում ենք այս գործընթացի վերջին փուլում (ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է մինչև դեկտեմբերի 1-ը ավարտել այդ կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը)։ Աշխատանքները շատ արագ են ընթանում։ Ես կարծում եմ, որ որպես խորհրդարանականներ՝ մենք կարողացել ենք դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս»։

Սամպիետրոն նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ոչ միայն դիտարկման կամ մոնիթորինգի հարթակ է, այլև երկխոսության և խաղաղության խթանման գործիք։

«Ես բազմաթիվ զրույցներ եմ ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ և միշտ ընդգծել եմ, որ մենք պետք է առաջ նայենք։ Սա այն ուղերձներից մեկն է, որը ես կհնչեցնեմ Վիեննայի Մշտական ​​Խորհրդին  ուղղված իմ ելույթում։ Ստամբուլում կայանալիք աշնանային նստաշրջանում մենք կկենտրոնանանք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վրա և կդառնանք դրա հարթակը։ Մենք չենք բաց թողնի Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրումից հետո ստեղծված հնարավորությունը և պատրաստ ենք դառնալ դրա գործնական իրականացման գործիք։ Հնարավոր է՝ ոչ այս տարի, բայց քանի որ գործընթացը անցնում է ավելի դրական փուլ, վստահ եմ, որ մենք կկարողանանք համատեղ աշխատել։ Այս համատեքստում Ստամբուլի հանդիպումը կունենա առանձնահատուկ նշանակություն»,-ասել է  Պերե Խուան Պոնս Սամպիետրոն։

Հարցին ՝ առաջիկայում սպասվու՞մ է իր  կամ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության այցը Հարավային Կովկասի տարածաշրջան, նշել է, որ այցը անպայման  կկայանա և այն քննարկվել է ԵԱՀԿ ԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ։

Հիշեցնենք, որ  ԵԱՀԿ Նախարարական խորհուրդը բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսով ընդունել էր Մինսկի գործընթացը և դրան կից կառույցների գործունեությունը դադարեցնելու որոշում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի