Բայրամովը Բաքվում ԵՄ նոր դեսպանի հետ քննարկել է վաշինգտոնյան համաձայնագրերը

Լուրեր

04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Բաքվում Եվրոպական Միության պատվիրակության նոր ղեկավար Մարյանա Կույունջիչին։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ` Կույունջիչը Բայրամովին է հանձնել իր նշանակման մասին նամակը։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և կապի, հումանիտար և այլ ոլորտներում։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ԵՄ-ի հետ իրականացվող համատեղ էներգետիկ նախագծերի կարևորությունը։

Բայրամովը դեսպանին մանրամասն տեղեկացրել է «հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների մասին» ։

«Նշվել է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնագրերի կարևորությունը մեր երկրի կողմից նախաձեռնված խաղաղության օրակարգի առաջխաղացման համար, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրման և ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները լուծարելու որոշման նշանակությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կույունջիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գործունեության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը Ադրբեջան-ԵՄ օրակարգի առաջխաղացման համար։

Թարգմանությունը`  Էմմա Չոբանյանի