Իսրայելը հարվածել է Կատարի մայրաքաղաք Դոհային՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Կատարի մայրաքաղաք Դոհայում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին։ Իսրայելական լրատվամիջոցները իսրայելցի պաշտոնյաներին վկայակոչելով հայտնում են, որ Կատարի մայրաքաղաքում հարված է հասցվել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, գրում է  The Times of Israel-ը։

Հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը և Շին Բեթը  նշում են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված հարվածի թիրախ է դարձել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը, սակայն չի հիշատակվում Կատարը։

«Հարվածի ենթարկված ղեկավարության անդամները տարիներ շարունակ ղեկավարել են ահաբեկչական կազմակերպության գործունեությունը և անմիջականորեն պատասխանատու են հոկտեմբերի 7-ի կոտորածի իրականացման և Իսրայելի պետության դեմ պատերազմի համար», – ասվում է հայտարարության մեջ։

Զինվորականները հայտարարում են, որ քայլեր են ձեռնարկել հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը մեղմելու համար, այդ թվում՝ օգտագործելով ճշգրիտ զինամթերք և հետախուզական տվյալներ։

Channel 12-ին իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան փոխանցել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանաչ լույս է վառել Կատարին Իսրայելի հարվածի համար։  Ըստ լրատվամիջոցի՝ Կատարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը հարվածի պաշտոնական անվանումը «Atzeret HaDin» է, որը մոտավորապես թարգմանաբար նշանակում է «Դատաստանի օր»։

Արաբական լրատվամիջոցները գրում են, որ  ՀԱՄԱՍ-ի  բարձրաստիճան առաջնորդները Իսրայելի օդային հարվածի պահին շենքում են եղել։

Դոհայում ՀԱՄԱՍ-ի  գլխավոր գրասենյակում հարձակման ենթարկված պատվիրակության անդամների թվում է եղել  Գազայում ՀԱՄԱՍ-ի  առաջնորդ Խալիլ ալ-Հայյան։ Ենթադրաբար, ներկա են եղել նաև ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Զահեր Ջաբարինը, որը ղեկավարում է ՀԱՄԱՍ-ը Արևմտյան ափում, Շուրա խորհրդի ղեկավար Մուհամմադ Դարվիշը և արտասահմանում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Խալեդ Մաշալը։

Կատարը «խստորեն դատապարտել է» Դոհայում ՀԱՄԱՍ-ի  առաջնորդների վրա Իսրայելի կողմից կատարված հարվածը՝ այն անվանելով «վախկոտ»։

Նշելով, որ հարվածը «ուղղված է եղել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի մի քանի անդամների բնակելի շենքերին», արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ Ալ Անսարին ասել  է, որ «հանցավոր հարձակումը բոլոր միջազգային օրենքների և նորմերի ակնհայտ խախտում է և լուրջ սպառնալիք է ներկայացնում Կատարի բնակիչների անվտանգության և ապահովության համար»։

Անսարին հավելել է, որ Կատարը «չի հանդուրժի Իսրայելի այս  վարքագիծը և տարածաշրջանային անվտանգության շարունակական խաթարումը, ինչպես նաև որևէ գործողություն, որը թիրախավորում է իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը»։

Նա ասել է, որ Կատարը հետաքննություն է անցկացնում «ամենաբարձր մակարդակով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի