ՌԴ-ն ուզում է զորքեր մտցնել Սյունիք, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը ԼՂ-ից բերի ՀՀ․ եթե հաջողի՝ կդառնանք գուբերնիա․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավմամբ Հայաստանի համար նոր հնարավորություն է բացվել հասնելու ռեգիոնալ ապաշրջափակման․ «ԱՄՆ-ի գալով Հայաստան՝ շանս է ստեղծվել, որ Թուրքիան բացի սահմանը։ Սերդար Քըլըչը Երևանում հենց այդ հարցն է քննարկելու»։

Գրիգորյանի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է խաթարել այս գործընթացները․ «ՌԴ հատուկ ծառայությունները և նրանց օգտակար ապուշները սուտ են տարածում, թե, իբր, ԱՄՆ-ն Թուրքիային բերում է Հայաստան։ Իրականում Էրդողանի և Թրամփի միջև կան լուրջ հակասություններ Իսրայելի պատճառով։ Այդքան խնդիրների պարագայում ո՞նց կարող է ԱՄՆ-ն թուրքական շահերի սպասարկմամբ զբաղվել։ Կեղծ լուրեր են տարածում»։

Նա խիստ քննադատեց ռուսամետ շրջանակներին․ «Չեն հասկանում, որ Ռուսաստանը վտանգ է Հայաստանի համար։ Դա արդեն ազգի դավաճանություն է։ Ի՞նչ թրքացում, ի՞նչ հեքիաթներ են հորինում։ Իրականում սպասարկում են ռուսական շահերը»։

Քաղաքագետի խոսքով՝ Մոսկվան ունի նպատակ՝ վերահսկողություն հաստատել Հայաստանի հարավի նկատմամբ և այն հետագայում առուծախի առարկա դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ․ «ՌԴ-ն ուզում է ԱԴԾ զորքեր տեղակայել Սյունիքում, որպեսզի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ԼՂ-ից տեղափոխվի այնտեղ։ Դա կնշանակի, որ Հայաստանը կդառնա գուբերնիա, կկորցնի սուվերենությունը։ Հետո Ռուսաստանը Սյունիքը կծախի թուրքերին, ինչպես ԼՂ-ն ծախեց Ադրբեջանին»։

Գրիգորյանը նկատեց, որ ադրբեջանական կողմը լարված է, քանի որ կորցնում է ՀՀ-ի դեմ ագրեսիվ գործելու հնարավորությունները․ «Ալիևը նյարդային է, քանի որ ԱՄՆ-ն փակեց պատերազմով հարց լուծելու ռիսկը։ Նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի դեմ շատ ավելի դժվար է»։

Նա նաև զգուշացրեց ռուսամետ ուժերի հնարավոր բացասական ներգործության մասին՝ առաջիկա քաղաքական գործընթացների ժամանակ․ «ՌԴ-ին ենթակա պրոռուսական ուժերը վտանգ են Հայաստանի համար։ Նրանք հիբրիդային պատերազմի գործիքներ են և կփորձեն ազդել 2026-ի ընտրությունների վրա։ Իշխանությունը պետք է բացահայտի Ռուսաստանից ֆինանսավորվող այդ ուժերին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան