Բաքվից ձեռնոց նետեցին Թրամփին, ասելով՝ Ալիևի անունով կոչվի «Թրամփի ուղին»․ դա չի՛ լինելու, հույզերին տեղի չտանք․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 21:11
Թվեր, որ կարող են փոխել պատմությունը․ ընտրության թաքնված ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 20:00
Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ. Փաշինյանը՝ Սթարմերին
13.06.2026 | 19:41
Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման հարցեր
13.06.2026 | 19:10
Փաշինյանը հրավիրում է աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին՝ միանալ ՀՀ կառավարության կադրային բանկին
13.06.2026 | 19:00
Այսօր խորհրդային «դանոս»-ի ոճը համացանցում է, նախընտրական շրջանի հայհոյանքն էլ էր այդտեղից. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 18:43
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
13.06.2026 | 18:33
Ընտրակաշառքը զանգվածային բնույթ է կրել, սակայն քվեարկության արդյունքները արտացոլում են քաղաքացիների կատարած քվեն. «Անկախ դիտորդ»-ի նախնական գնահատականը
13.06.2026 | 18:25
ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել 24 ժամվա ընթացքում. Թրամփը վերահրապարակել է Պակիստանի վարչապետի հայտարարությունը
13.06.2026 | 18:13
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը․ ստորագրումը կարող է կայանալ առաջիկա օրերին
13.06.2026 | 17:57
Վաղը ԿԸՀ-ն կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները
13.06.2026 | 17:47
Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
13.06.2026 | 17:19
Խաղաղ օվկիանոսում սկսվել է Էլ Նինյո կլիմայական երևույթը. այն կարող է փոխել եղանակն ամբողջ աշխարհում
13.06.2026 | 16:59
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
13.06.2026 | 16:47
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
13.06.2026 | 16:20
Որոշ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանում «Թրամփի ուղի» նախագծի միջոցով ռեգիոնալ կայունությանը և խաղաղությանը նպաստում է․ «ԱՄՆ-ի պատվիրակություն կգա Հայաստան, նրանք լուրջ են վերաբերվում «Թրամփի ուղուն», նաև Բաքու են այցելել։ Պետք է փորձել առավելագույնը ստանալ, քանի որ փորձում են գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»,- նշեց նա։
Նավասարդյանի գնահատմամբ տրամաբանություն է փոխվել ռեգիոնալ հարաբերություններում․ «Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև մթնոլորտը այլևս առճակատման տրամաբանության մեջ չէ, տեղափոխվում ենք մրցակցային դաշտ՝ հատկապես կոմունիկացիոն և տնտեսական ուղղություններով»։

Նա անդրադարձավ նաև թուրք բանագնաց Սերդար Քըլըչի սպասվող այցին Երևան․«Եթե խոսքը գնալու է միայն երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանի բացման կամ Անիի կամրջի վերականգնման մասին, դա խորհրդանշական քայլ կլինի, որը չի նշանակի, թե Հայաստանի Խաղաղության խաչմերուկ գաղափարն առաջ է գնում։ Այլ բան կլինի, եթե սահմանները լիովին բացվեն և դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն»։

Նավասարդյանը կարևորեց Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը․ «Քանի որ այն կայացել է Հայաստանի հարավում՝ Մեղրիի հատվածում, ուր նախատեսվում է կոմունիկացիաների բացում, սահմանազատումը կարող է հենց այդտեղից սկսվել։ Հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան ճանապարհների գործարկման հետ կապված։ Սահմանազատումն այդ տարածքում դրական ազդեցություն կունենա, քանի որ Հայաստանը հարավում ունի զավթված տարածքներ»։

Նրա խոսքով՝ առանց Ադրբեջանի համաձայնության Թուրքիան չի բացի սահմանը․ «Գուցե Բաքուն այլևս դեմ չլինի հայ-թուրքական կարգավորմանը, բայց Թուրքիան կարող է հապաղել, քանի դեռ հարյուր տոկոս երաշխիք չունի, որ իր ճանապարհն է լինելու հիմնականը ապաշրջափակման դեպքում։ Միևնույն ժամանակ պետք է օգտագործել Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից նահանգների ցանկությունը, որոնք շահագրգռված են սահմանների բացմամբ»։

Անդրադառնալով ադրբեջանական Միլի մեջլիսի փոխխոսնակի վերջին հայտարարություններին, Նավասարդյանը նշեց․ «Բաքվից ձեռնոց նետեցին Թրամփին, առաջարկելով նրա ուղին անվանել Ալիևի անունով։ Դա չի լինելու։ Պետք է հանգիստ վերաբերվել, հույզերին տեղի չտալ․ մեր պատկերացրած վատ ձևով միջանցք չի լինելու»։

Նա հավելեց, որ ԱՄՆ-ի ներգրավումը որոշակիորեն նվազեցնում է պատերազմի վտանգը․ «Օրակարգից դուրս է գալիս միմյանց ոչնչացնելու տրամաբանությունը, սակայն հիմնական գործը մնում է Հայաստանի և Ադրբեջանի վրա։ Թրամփը հավերժ չէ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան