Իսկ ո՞վ կպատերազմի ՀՀ-ի համար, ՌԴ-ն չարեց դա․ Թրամփից Ալիևը գոնե վախենում է, ագրեսիայի չի գնա․ Լեոնիդ Ներսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի համար 100 տոկոսանոց դաշնակիցներ և անվտանգային երաշխիքներ գոյություն չունեն, և որ այս պայմաններում ԱՄՆ-ի հետ կոմունիկացիոն գործակցության գնալը անվտանգության տեսանկյունից արդարացված է․

«Իսկ ո՞վ է պատրաստ պատերազմել Հայաստանի համար, որ չընտրեինք ԱՄՆ-ի հետ կոմունիկացիոն գործակցության օգտին․ Ռուսաստանը դա չի անում, ոչ ոք պատասխանատվություն չի վերցնում։ Գոնե Թրամփից Ադրբեջանը վախենում է, եթե նույնիսկ նա Ալիևի մասին վատ բան գրի, դա լուրջ գործոն է»։

Ներսիսյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ի ճնշմամբ Ադրբեջանը նստեց բանակցությունների սեղանի շուրջ և Հայաստանի հետ նախաստորագրվեց Խաղաղության համաձայնագիրը․ «Գոնե ժամանակ շահեցինք, դա հաջողություն է։ Պատերազմի վտանգը կնվազի, եթե կոմունիկացիոն ենթակառուցվածքներ կազմակերպվեն»։

Նրա դիտարկմամբ՝ Իրանին հարվածներ հասցրած ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում մեծացավ․ «Աշխարհն այնքան բազմաբևեռ չէ, որքան ասում են։ Ռուսաստան, Իրան և Չինաստան հաշվի են առնում ԱՄՆ-ին։ Ադրբեջանը չէր կարող մերժել Թրամփին»։

Ներսիսյանի կարծիքով՝ ուժերի բալանսը խախտված է Ադրբեջանի օգտին, հետևաբար՝ Հայաստանը կարիք ունի տնտեսական լրացուցիչ գործոններ ներգրավելու՝ որպես անվտանգային բարձիկ․ «ԱՄՆ-ի հետ Թրամփի ուղին ընտրելով՝ Հայաստանը լավ լուծում է ստանում՝ գոնե 2-3 տարով ժամանակ շահելու համար։ Այդ ընթացքում պետք է ռազմական առումով ավելի լավ վիճակում գտնվենք։ Չեմ ասում՝ գոռանք Ադրբեջանի վրա կամ հարձակման պլաններ ծրագրենք, բայց պետք է կարողանանք պաշտպանվել, դա ռեալիստիկ է»։

Վերլուծաբանի համոզմամբ՝ ԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանում փափուկ գործոն է, որը կնպաստի խաղաղությանը․ «Մենք միջուկային զենք չունենք, բայց տնտեսությունը կարող է օգնել անվտանգությանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան