Նշանակումներ և ազատում ՀՀ կառավարությունում
Քաղաքականություն
09.09.2025 | 13:15
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝
Էդուարդ Պետրոսյանն ազատվել է Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր
պաշտոնակատարի պաշտոնից, նույն պաշտոնում նշանակվել է Արտյոմ Սմբատյանը։
Էդգար Մկրտչյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ:
Արտյոմ Սուջյանը 2025 թվականի սեպտեմբերի 10-ից նշանակվել է վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար։