Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրության մեջ նրա հետ զրուցող Հովհաննես Ավետիսյանը ասուլիս է հրավիրել՝ ձայնագրության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։

Անդրադառնալով իր և Բագրատ Գալստանյանի միջև երկու անձի գյուլլելու մասին խոսակցությանը՝ Ավետիսյանը նշում է, որ այն մեծ աղմուկ է բարձրացրել։

«Այն ներկայացվել էր որպես ժողովրդի և իշխանությունների դեմ կազմակերպվող ահաբեկչություն։ Նույնիսկ ամբողջական ձայնագրության հրապարակումից հետո իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում զրույցը ներկայացնել ծրագրվող տեռորի համատեքստում, ինչը որևէ աղերս չունի ճշմարտության հետ։ Այս մտքին կարող է հանգել ցանկացած բանական և ռացիոնալ մարդ, որ կլսի այս երկխոսությունը։
Հաշվի առնելով, որ մոնտաժված և հարմարեցված ձայնագրությունները թարգմանվել են նաև անգլերեն և իմ անունը նույնպես տարբեր հարթակներում շահարկվում է, այսօր բաց նամակ եմ ուղղել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դիվանգիտական որոշ ներկայացուցչությունների, որով այս ապօրինությունների շարունակականությունը կանխելու կոչ եմ արել (քանի որ օրվա իշխանությունների վրա ունեն մեծ ազդեցություն) և նաև խնդրել եմ իրենց ներկայացուցիչներն ունենալ սեպտեմբերի 10-ից սկսվող դատական պրոցեսին։

Միաժամանակ, այս գործով առկա հարցերի վերաբերյալ պլանավորել եմ մամուլի ասուլիս ունենալ, որին նրանց նույնպես հրավիրել եմ»,- հայտնել է Հովհաննես Ավետիսյանը։