Անկարան կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Թուրքիայի փոխնախագահ

Լուրեր

04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
Բոլորը

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ ամփոփելով Ադրբեջանի աշխատանքի և  սոցիալական պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ հանդիպումը։

«Մենք ուրախ ենք եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակել ամրապնդել համատեղ հանձնաժողովների նիստերի միջոցով։ Մեր հարաբերությունները, որոնք բարձրացվել են Շուշիի հռչակագրով դաշնակցային մակարդակի, բացում են նոր հորիզոններ տնտեսության, սոցիալական քաղաքականության և տարածաշրջանային համագործակցության ոլորտներում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռնարկված պատմական քայլից հետո Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության մեր հույսերն է՛լ ավելի են ամրապնդվել։ Մենք շարունակելու ենք աջակցել տարածաշրջանային խաղաղության գործընթացին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Յըլմազը X-ի իր միկրոբլոգում։

Թուրք պաշտոնյան նշել է, որ Անկարայի նպատակն է՝ նպաստել մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում  «Սպիտակ տանը ստորագրությունները, անկասկած, արագացրել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Հայաստանը զգալիորեն հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին։

Նա նաև հայտարարել էր, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցի վերաբերյալ որևէ խնդիր կամ տարաձայնություն չկա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի