ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»: Խնդիրները կամփոփվեն, և կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

«Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Ուշադրության է արժանի այն, որ Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։ Հաստատության տնօրինությունն ու աշխատակազմը, ընդհանուր առմամբ, հետևողական են խնամք ստացող երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերին, երեխաները, հիմնականում, ներգրավված են տարբեր ժամանցային և մշակութային միջոցառումներում:

Գնահատելով ներդրված ջանքերն՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ համակարգային խնդիրներին:

Մասնավորապես՝

• տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի ընթացքում շարունակվել է շահառուներին
Հաստատություն տեղափոխելու գործընթացը։ 2025 թվականի ընթացքում Հաստատությունում բնակվող որևէ երեխայի խնամք չի հանձնվել խնամատար ընտանիքի, և որևէ երեխա չի վերադարձվել ընտանիք։

Հաստատությունում շարունակում են խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, այնպիսի պայմաններում, երբ Հաստատության ենթակառուցվածքներն ի սկզբանե նախատեսված են եղել երեխաներին խնամք տրամադրելու համար։ Նախաձեռնվել է երկու շահառուի փոքր տուն տեղափոխելու գործընթաց։

• Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` առկա էր շահառուների սեռատարիքային բաշխվածության հետ կապված խնդիր, ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, բացակայում էր առանձնացված պայմաններում շահառուների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, առկա էր սանհանգույցների և լոգարանների թվի պակաս, որոշ դեպքերում բացակայում էր միջնապատը ցնցուղարանների և զուգարանակոնքերի միջև և այլն:

• Հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

• Հաստատությունում առկա էր շահառուների պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար համապատասխան գնահատում իրականացնելու անհրաժեշտություն։

• Հաստատությունում աշխատողների թիվն անհամեմատ պակաս էր խնամք ստացող շահառուների թվի համեմատությամբ, առկա էր աշխատողների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն։

Հաստատությունն ուներ բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն։

• Չնայած իրավասու մարմնի կողմից իրականացվող վերապատրաստումներին՝ արդիական է մնում պետության կողմից նեղ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը և այլն:

Նշված և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:

Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։