Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք՝ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Միրզոյան
Քաղաքականություն
02.09.2025 | 12:34
Հայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների․ X–ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ուրախ եմ ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Չինաստան, որտեղ արձանգրեցինք կարևոր հանգրվան՝ ռազմավարական գործընկերության հաստատումը։ Ակնկալում ենք խորացնել մեր համագործակցությունը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների՝ որպես նոր գլուխ հաղորդակցության ու հնարավորությունների ընդլայնման», – գրել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստան է մեկնել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Հայաստանը հուլիսին ՇՀԿ անդամակցության հայտ է ներկայացրել։