Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն օտարել է մի քանի դպրոցների հողատարածքներ․ 16 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեղադրվում է մի քանի դպրոցների հողատարածքներ ապօրինի օտարելու համար։

ՔԿ հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետը և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը, Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 185 հանրակրթական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողատարածքից 1939 քմ մակերեսով հողամասն առանձնացրել են, բաժանել մի քանի գույքային միավորների և ձևական աճուրդների միջոցով օտարել իրենց հետ փոխկապակցված անձանց, որից հետո ձևական առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի հիման վրա այդ հողատարածքները դարձրել իրենցը կամ իրենց մերձավորներինը՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին։ Այնուհետև, վերջիններս մի շարք անձանց օժանդակությամբ փողերի լվացման եղանակով օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված  առանձնապես խոշոր չափերով գույքերը:

Բացի այդ, Երևանի նախկին քաղաքապետը, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 16 հատուկ դպրոցի զբաղեցրած հողատարածքից 3.693 քմ մակերեսով հողամասը, թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողատարածքից 575 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև նույն ուսումնական հաստատության օգտագործմանը հանձնված հողատարածքից 863 քմ մակերեսով հողամասն առանձնացրել և ձևական աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմ անձանց, որից հետո փողերի լվացման եղանակով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված  առանձնապես խոշոր չափերով գույքը:

Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը) (4 դրվագ), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը), ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը), Ա․Ս․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը), Ա․Ս․-ի, Հ․Մ․-ի, Կ․Ու․-ի, Ս․Ռ․-ի, Տ․Ս․-ի, Լ․Հ․-ի, Ա․Բ․-ի, Ս․Կ․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը), Ա․Ճ․-ի, Կ․Ն․-ի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը), Լ․Ա․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացմանն օժանդակելը), Ա․Ի․-ի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (փողերի լվացումը) (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) (2 դրվագ) և Ս․Ի․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (փողերի լվացմանն օժանդակելը) (2 դրվագ)։

Հինգ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը, երեքի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, երեքի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և գրավը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, բացակայելու արգելքը և գրավը։

16 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: