Մեկ այց՝ ավելի քան 30 հազար բնակարանի ընտրություն․ սեպտեմբերի 5-ին Երևանում մեկնարկում է TOON EXPO 2025-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
Բոլորը

Մեկ այց և ավելի քան 30,000 բնակարան․ սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի մասշտաբային TOON EXPO ցուցահանդեսը։ 5 անգամ Երևանում և մեկ անգամ Մոսկվայում անցկացված էքսպոյի մուտքն ազատ է, բայց գրանցումը՝ պարտադիր։ Այս տարի փոխվել է ժամային գրաֆիկը․ էքսպոն բաց կլինի ժամը 11։00-ից մինչև 21։00-ն։

Այս անգամ ցուցահանդեսին մասնակցում են մեծաթիվ բանկային կազմակերպություններ, որոնք է՛լ ավելի են դյուրինացնելու անշարժ գույք ձեռք բերելու գործընթացը․ ձեզ մնում է միայն այցելել Մերիդիան էքսպոկենտրոն և ընտրություն անել։

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսին ավելի քան 30,000 բնակարանի ընտրության հնարավորություն կունենաք։ 100-ից ավելի ընկերություններ  տարբեր ոլորտներից կներկայացնեն իրենց հատուկ առաջարկներն ու զեղչերը՝ կառուցապատում, անշարժ գույքի գործակալություն, արևային վահանակներ, շինարարական գործիքներ, տեխնիկա և այլն։ 

Բացի այդ, գործարկվել է նաև TOON EXPO հավելվածը․ ցուցահանդեսին առաջարկներին ծանոթանալուց բացի կարող եք ներբեռնել այն, կատարել ձեր ընտրությունը և անմիջապես իրականացնել գործարքը բացառիկ պայմաններով։ Արտերկրում բնակվող հայրենակիցների համար հեռավորությունն այլևս խոչընդոտ չի լինի․ բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել հավելվածի միջոցով։

Կառուցապատողների հայկական ասոցիացիան խորհուրդ է տալիս գործարք կնքելիս ուշադրություն դարձնել պայմանագրերին ու անշարժ գույքի ձեռքբերման բոլոր մանրամասներին։

Ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանն ընդգծում է՝ ներկայացված են լինելու ոչ միայն Երևանի, այլև մարզերի նախագծեր։ Բացի այդ, ներդրումային ծրագրեր կներկայացվեն նաև արտերկրից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Կիպրոսից, Հունաստանից և Իսպանիայից։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը ML Mining ընկերությունն է, որը ներկայանալու է նոր նախագծով, հիմնական գործընկերը Red Invest Group-ն է, որը ևս նոր նախագծեր է ներկայացնելու, պաշտոնական գործընկերը կառուցապատողների հայկական ասոցիացիան է, իսկ հովանավորը Majestic Residence-ը։

Երեք օրերի ընթացքում «Մերիդիան» էքսպոկենտրոնը կվերածվի մեծ մոլի․ կանցկացվեն թեմատիկ հանդիպումներ, սեմինարներ, կգործեն երեխաների համար նախատեսված հատուկ գոտիներ։ Ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա խոշոր խաղարկություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան