Թուրքիան խզում է առևտրային կապերը Իսրայելի հետ և փակում իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար

Լուրեր

04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը խզել է Իսրայելի հետ բոլոր առևտրային կապերը և փակել իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար։ Գազայի հարցով Թուրքիայի խորհրդարանական արտահերթ նիստում այս մասին հայտարարել է  երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Միջոցառումները ներառում են նաև Իսրայելի նավահանգիստներ թուրքական նավերի մուտքի արգելք, գրում է Turkiye today-ը։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան կտրականապես դեմ է ցանկացած առաջարկի, որը կարող է պաղեստինցիներին տեղահանել Գազայից՝ նման ծրագրերն անվանելով «անվավեր»։

Նա Իսրայելի գործողությունները բնութագրել է որպես «վերջին երկու տարիների ընթացքում Գազայում ցեղասպանության իրականացում՝ անտեսելով մարդասիրական հիմնարար արժեքներն աշխարհի աչքի առաջ»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմական գործողությունները կարող են ամբողջ տարածաշրջանը ներքաշել հակամարտության մեջ, եթե դրանք չկանգնեցվեն։ Ֆիդանը դատապարտել է այն, ինչ նա բնութագրել է որպես Իսրայելի «անխոհեմ հարձակումներ Գազայի, Լիբանանի, Եմենի, Սիրիայի և Իրանի վրա»՝ դրանք որակելով որպես «միջազգային կարգին հակառակվող ահաբեկչական պետության մտածելակերպի ամենացայտուն նշան»։

Գազայում կատարված վայրագությունները «գրանցվել են որպես մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը», հավելել է նա։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշն էլ կոչ է արել Իսրայելի դեմ «կոնկրետ քայլեր» ձեռնարկել, այդ թվում՝ կասեցնել նրա անդամակցությունը միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՄԱԿ-ը, մինչև այն չհրաժարվի «ցեղասպանական քաղաքականությունից»։

Ըստ աղբյուրի՝ 22 ամիս տևած անդադար հակամարտությունից հետո, գլոբալ սովի մոնիթորինգի՝ «Ինտեգրված սննդի անվտանգության փուլերի դասակարգում» կազմակերպության զեկույցում նշվում է, որ Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ կանգնած է սովի, աղքատության և մահվան առջև, մինչդեռ ևս 1,07 միլիոն մարդ՝ բնակչության կեսից ավելին, բախվում է սուր սննդային անապահովության արտակարգ իրավիճակի։

Խոսելով Սիրիայի մասին՝ Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան «թույլ չի տա, որ Սիրիայի հին և արժեքավոր համայնքները շահագործվեն» երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված աղավաղված նպատակների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի