Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
Բոլորը

«Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կասկածում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի այս տարի՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե ստորագրումը հնարավոր է նաև այս տարի։ Factor TV-ին տված հարցազրույցում նա Ալիևի՝ պայմանագիրը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ կապելը որակեց ժամանակ ձգելու մարտավարություն։

«Ես մնում եմ իմ տեսակետին, որ մինչև հանրաքվե չլինի, չի ստորագրվի։ Ես կասկածում եմ, որ դրանից հետո կստորագրվի», – նշեց Դալլաքյանը։ Նրա խոսքով, ինքը չի վստահում Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ ընդգծելով, որ Բաքուն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում խաղաղության գործընթացում։ Քաղաքագետը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի սահմանադրությունը լուրջ խնդիրներ ունի. «Եթե Ադրբեջանի Սահմանադրությունից հեռացվի հղումը Կարսի և Մոսկվայի պայմանագրերին, դա ավելի լուրջ խնդիր է հանդիսանում, այսինքն՝ ըստ էության Ադրբեջանի այսօրվա տարածքը լեգիտիմ որևէ հիմնավորում չի ունենում»։

Դալլաքյանը համոզված է, որ մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանը չի գնա սահմանադրական հանրաքվեի, իսկ դրանից հետո իրավիճակը կախված կլինի ԱՄՆ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից։ «Բոլորը, իմ կարծիքով, Ռուսաստանից սկսած, սպասում են՝ արդյոք Թրամփը կկորցնի՞ Կոնգրեսը, թե՞ ոչ», – ասաց նա՝ ենթադրելով, որ միջազգային դերակատարները սպասողական դիրք են գրավել։

Անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին, թե Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական պայքարի գործիք, Դալլաքյանը նշեց, որ դրանք ակտիվացել են, քանի որ մոտենում է 2026 թվականը, որը լինելու է շատ կարևոր ամբողջ աշխարհում, և տեղի է ունենալու ազդեցության գոտիների արագ վերաբաժանում։

«Սա հիբրիդ հարձակման ձև է, հայ հասարակության ներսում են ուզում անվստահություն սերմանել», – կարծում է նա։ Դալլաքյանը հավելեց, որ բոլոր խոշոր ուժերն էլ փորձում են օգտագործել փոքր երկրներին, և Հայաստանի շահերից է բխում նոր կենտրոնների հետ հարաբերություններ կառուցելը։

Քաղաքագետը նաև մեկնաբանեց Լավրովի այն խոսքերը, թե ՀԱՊԿ-ը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը։ «Ես համաձայն եմ պարոն Լավրովի հետ, որ ՀԱՊԿ-ը մեզ չի սպառնում, որովհետև ՀԱՊԿ չկա։ Եթե մի բան չկա, դա մեզ չի կարող սպառնալ»։

Լիլիթ Դալլաքյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի ներքին իրավիճակը՝ արտահայտելով իր հիասթափությունը գործող իշխանություններից։ «Ես շատ հիասթափված եմ Հայաստանի ներկա իշխանություններից, ես տեսնում եմ, որ իրենք չեն չեզոքացրել այդ վտանգները», – ասաց նա՝ նկատի ունենալով ռուսական ազդեցության տակ գտնվող և նախկին իշխանությունների հետ կապված ուժերին։ Նրա կարծիքով, իշխանությունը չի կարողանում կառավարել այս ուժերին, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը երկրում։

Խոսելով տարածաշրջանային ենթակառուցվածքների, մասնավորապես, երկաթուղու մասին՝ Դալլաքյանը մտահոգություն հայտնեց, որ որոշ արտաքին ուժեր (ենթադրաբար՝ Թուրքիան կամ Ադրբեջանը) դեմ են, որ Նախիջևանից հետո երկաթուղին շարունակվի Հայաստանով։

Քաղաքագետն առաջարկում է Հայաստանին դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, զենք գնել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև դիտարկել Կանադայի տարբերակը, ներդրումներ ներգրավել Սաուդյան Արաբիայից և զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը՝ օրինակ բերելով Ուկրաինան։ «Նա [Զելենսկին] իր երկրում գործարաններ է կառուցում։ Եվրոպացիների ներդրումները բերում է Ուկրաինա, որպեսզի ինքը զենք արտադրի։ Սա շատ լավ լուծում է», – նշեց Դալլաքյանը։ Նրա համոզմամբ, աշխարհը մտել է «ուժեղի իրավունքի» դարաշրջան, և Հայաստանը պետք է պատրաստ լինի վատթարագույն սցենարներին, այլ ոչ թե հույսը դնի խաղաղության վրա, որը կարող է և չլինել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան