Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
Քաղաքականություն
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց ակտիվ զինվորական ծառայության զորակոչելիս սկզբնական պայմանագրի ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ սա արտացոլված է «Զինվորական ծառայության մասին կանոնակարգը հաստատելու մասին» և «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններում։ Դրանք ներկայացվել են Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի քննարկմանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի