Հրաձգություն ԱՄՆ Մինեսոտա նահանգում կաթոլիկ դպրոցում․ զոհեր և վիրավորներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեանոլիս քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Քաղաքի Ավետման կաթոլիկ դպրոցում դասասենյակներում երեխաների առավոտյան բաշխման ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, ևս մեկ տասնյակը՝ վիրավորվել, հայտնում է ABC News-ը։

Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ կրակողը «ձերբակալվել է, համայնքի համար ակտիվ սպառնալիք չկա»։ Աղբյուրների համաձայն՝ կասկածյալը, ենթադրաբար, մահացել է ինքն իրեն հասցված հրազենային վնասվածքից։

Այս դպրոց են հաճախում նախադպրոցականից մինչև ութերորդ դասարանի աշակերտներ:

«Ես աղոթում եմ մեր երեխաների և ուսուցիչների համար, որոնց դպրոցական առաջին շաբաթը մթագնվեց այս սարսափելի բռնության ակտով»,- սոցիալական ցանցերում գրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը։

Նա նշել է, որ դեպքի վայրում են նահանգային պաշտոնյաները, ինչպես նաև ՀԴԲ-ի ու ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի գործակալները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ «լիովին տեղեկացված է ողբերգական կրակոցների մասին»։

«Սպիտակ տունը կշարունակի հետևել այս սարսափելի իրավիճակին։ Խնդրում եմ միացեք ինձ՝ աղոթելով բոլորի համար»,- գրել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի