Գյումրիում կալանավորվել է թմրամիջոց տեղադրող օտարերկրացի

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա քաղաքացի մի երիտասարդ ձեռք բերում և Գյումրի քաղաքի տարբեր վայրերում փաթեթներով տեղադրելու միջոցով իրացնում է թմրամիջոց։

«Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 22-ին: Երեկոյան ժամը 8-ին Գյումրու «Գորկու» անվան կենտրոնական զբոսայգում տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին` 24-ամյա երիտասարդը դիմեց փախուստի: Հետապնդումը կարճ տևեց: Հասնելով Տերյան փողոց` երիտասարդը փախչելիս մի քանի փաթեթ գցեց բակերից մեկում, ապա բռնվեց ու ձերբակալվեց։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 11 փաթեթ` ընդհանուր մոտ 14 գրամ մարիխուանայով: Նա հայտնեց, որ մարիխուանան իրացնելու նպատակով ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև զբոսայգում երիտասարդի տեղադրած հինգ և փախչելիս նետած ութ փաթեթները։

24-ամյա օտարերկրացին կալանավորվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- հայտնում են ՆԳՆ-ից։

`