Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները։ Ամերիկացի լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդը (նրա սոցցանցերում նշված է, որ հայկական և ասորական արմատներ ունի) իր փոդքասթի ժամանակ ուղղակիորեն հարցրել է Նեթանյահուին, թե ինչո՞ւ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրականացված  ցեղասպանությունները։

«Գիտե՞ք, որ Հոլոքոստը ճանաչվել է 193 տարբեր երկրների կողմից։ Որոշ երկրներում էլ, եթե դուք ժխտեք այն, կարող եք բանտարկվել։ Բայց եթե կա որևէ երկիր, որը չի ճանաչում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, ես կսպասեի, որ այն լիներ այդ երկրների ցանկում, դա Իսրայելն է։ Ինչո՞ւ դեռ չեք ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, որը թուրքերն իրականացրել են այդ համայնքների նկատմամբ»,- հարցրել է Պատրիկ Բեթ-Դեյվիդը։

«Իրականում, կարծում եմ՝ մենք դա արել ենք, քանի որ կարծում եմ, որ Քնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»,-պատասխանել է Նեթանյահուն։

Բեթ-Դեյվիդի դիտարկմանը, թե չգիտի, դա Իսրայելի վարչապետի կողմից է եղել, Նեթանյահուն պատասխանել է․ «Այո, հենց նոր ես դա արեցի»։

Հավելենք, որ Իսրայելի Քնեսեթը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև չի ընդունել։ Իսրայելական կառավարությունները, այդ թվում՝ Նեթանյահուի, արգելափակել են  հարցի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած բոլոր բանաձևերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի