Եթե Ադրբեջանը հարձակվի, Թրամփի ուղու վրա է հարձակվելու․ ԱՄՆ-ի գալով՝ ՀՀ-ի անվտանգությունը բարձրանում է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Բոլորը

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Factor TV-ի հետ զրույցում կտրականապես դեմ է արտահայտվում այն գնահատականներին, թե ՀՀ-ն միջանցքային տրամաբանությամբ է ապաշրջափակման գնում։

Նա պնդում է, որ Թրամփի միջնորդությամբ ՀՀ-ն ստացավ Ադրբեջանի հետ խաղաղության լավ նախադրյալ, այսպիսով՝ ԱՄՆ-ը պարտավորություն ստանձնեց խաղաղության ապահովման․ «Ալիևը Թրամփին մարտահրավեր կնետի՝ ասելով «Զանգեզուրի միջանցք» է․ դա Թրամփի ուղին է՝ ՀՀ ինքնիշխանության հարգմամբ։ ՌԴ հատուկ ծառայություններ պիտի կանգնեին Մեղրիի ճանապարհին, բայց հիմա ՀՀ-ն է վերահսկելու, ԱՄՆ-ի ռազմական ուժ չի լինի։ Ադրբեջանցին չի կարող տանկը նստած՝ ՀՀ-ով Նախիջևան գնալ, ՀՀ-ն է վերահսկելու, սա միջանցք չէ։ Եթե Ալիևն ասի՝ ՀՀ-ով ստացա «Զանգեզուրի միջանցք», մենք էլ կասենք՝ Նախիջևանի միջանցք ստացանք։ ՀՀ-ն ազդեցության լծակ է ստանում Ադրբեջանի վրա՝ նրան անցում տալով․ երբ ուզենք՝ կփակենք, եթե դա միջանցք է համարում»։

Քաղաքագետը համարում է, որ ամերիկյան կողմի ներգրավումը, տնտեսական ներդրումներից զատ, նաև հավելյալ անվտանգություն է բերում իր հետ։

«Եթե Ադրբեջանը հարձակվի, Թրամփի ուղու վրա է հարձակվելու․ ԱՄՆ-ի գալով՝ ՀՀ-ի անվտանգությունը բարձրանում է։ Եթե ԱՄՆ-ին չներգրավեինք, Ադրբեջանը չէր համաձայնվի ապաշրջափակմանը ՀՀ-ի ինքնիշխանությամբ, Ալիևը Թրամփին չմերժեց։ ՌԴ-ն մերժել է ապաշրջափակման ՀՀ-ի ծրագիրը՝ չճանաչելով մեր ինքնիշխանությունը, իսկ ԱՄՆ-ն համաձայնվել է, ծրագիրն իր հետ կարվի»,- ասաց Էմիլ Օրդուխանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան