Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Սումիին․ 104 անօդաչու է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերն օգոստոսի լույս 25-ի գիշերը 104 անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, փոխանցում է Current time-ը։

Նախնական տվյալներով՝ ժամը 8:00-ի դրությամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հյուսիսում և արևելքում խոցել են 76 ԱԹՍ։ 28 անօդաչու թռչող սարքի  անկում է գրանցվել 15 վայրում, իսկ բեկորների անկումը՝ չորս վայրում։

Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը զեկուցել է Զապորոժիեի շրջանի Կուշուգումսկայա համայնքին հասցված հարվածների մասին: Վնասվել են տներ, էլեկտրահաղորդման գծեր և գազամատակարարման օբյեկտներ: Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են ուղղորդվող ավիառումբերով: Տուժածների  մասին տեղեկությունները ճշտվում են:

Բացի այդ, ռուսական զորքերը անօդաչուներով զանգվածային հարված են հասցրել Սումիին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։ Ըստ նրա՝ Սումի և Ռոմեն համայնքները ԱԹՍ-ների հարվածների են ենթարկվել։ Գրանցվել է առնվազն 10 հարված, հրդեհներ են բռնկվել հարվածների վայրերում, այդ թվում՝ բնակելի շենքերում։

Տելեգրամի իր ալիքում Գրիգորովը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սումիի մարզում ռուսական հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել։

Գիշերը Նովոսլոբոդսկայա համայնքում քաղաքացիական մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։

Ռուսները նաև անօդաչու թռչող սարքերով հարվածել են Սումի համայնքի բնակելի հատվածին։ Տասնյակ մասնավոր տներ և բնակելի շենքեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։

Եվս յոթ տուժած Սումի համայնքի բնակիչներ են․ հինգը՝ Պեշանսկից, երկուսը՝ շրջկենտրոնի բնակիչներ։ Մեծ մասը տեղում ստացել է օգնություն, երեքը հիվանդանոցում է։ Նրանց վիճակը ծանր չէ, բժիշկները զննում և անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի