Ցմահ ազատազրկման դատապարտված Մենենդես եղբայրների պայմանական վաղաժամկետ ազատելու հարցն է քննարկվել

Լուրեր

20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
20.02.2026 | 20:27
ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած լայնածավալ գլոբալ մաքսատուրքերի մի մասը
20.02.2026 | 20:13
Մյունխենում Ալիևներին հարց ուղղած ադրբեջանցի լրագրողն իր դեմ հարձակման մասին է հայտարարել
20.02.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի ազգայնացնի երկաթուղին, եթե ՌԴ-ն չվաճառի կոնցեսիան․ կա վտանգ՝ խաթարի ապաշրջափակման բացառիկ շանսը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 19:52
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել են քննչական մարմինների, սեփականության իրավունքի և պետական լեզվի հարցերը
20.02.2026 | 19:38
Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան
20.02.2026 | 19:24
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում իր ամենամեծ ուժերն է կուտակում 2003 թվականից ի վեր. Bloomberg
Բոլորը

Այս շաբաթ Կալիֆորնիայի պայմանական վաղաժամ ազատման հանձնաժողովները մերժեցին Լայլ և Էրիկ Մենենդեսների ազատ արձակման խնդրանքը։ Նրանք արդեն 35 տարի բանտում են, դատապարտվել են ցմահ պատժի ծնողների սպանության համար 1989-ին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տարիներ շարունակ հասարակության մի մասը այդ դատավճիռը համարում էր չափազանց խիստ և կոչ էր անում այն վերանայել։

Հանցագործությունը կատարվել է 1989 թվականի օգոստոսին։ Խոսե և Մերի (Քիթի) Մենենդեսները սպանվել էին Կալիֆորնիայում իրենց տանը՝ մոտ տարածությունից արձակված որսորդական հրացանի կրակոցներից։

Հետաքննությունը պարզել է, որ սպանությունը կատարել էին ամուսինների որդիները՝ 21-ամյա Լայլը և 18-ամյա Էրիկը։ Սկզբում քննվում էին այլ վարկածներ, սակայն եղբայրները ձերբակալվեցին սպանությունից յոթ ամիս անց՝ 1990 թվականի մարտին, և շուտով խոստովանական ցուցմունք տվեցին։

Երիտասարդների կողմից հարուստ ծնողներին դաժանորեն սպանելու պատմությունը ցնցեց Ամերիկան։

Մեղադրող կողմը պնդում էր, որ եղբայրները ցանկանում էին տիրանալ ծնողների ունեցվածքին՝ երկու տներին և մոտ 14 մլն դոլարին։ Նրանց հայրը՝ Խոսե Մենենդեսը, մինչ մահը Live Entertainment կինոստուդիայի գործադիր տնօրենն էր։ Այս վարկածի օգտին էր խոսում եղբայրների վարքը՝ ծնողների սպանությունից հետո։ Նրանք մեծ գումարներ էին ծախսում շքեղ գնումների, ժամանցի և ճանապարհորդությունների վրա՝ ձեռք բերելով Rolex ժամացույցներ, մեքենաներ և թանկարժեք անշարժ գույք։

Պաշտպանության կողմը պնդում էր, որ ծնողների ունեցվածքը տիրանալու ցանկությունը, լավագույն դեպքում, երկրորդական դրդապատճառ էր կամ ընդհանրապես գոյություն չուներ։ Նրանց փաստաբանները պնդում էին, որ սպանությունը եղել է հոր կողմից տարիներ շարունակ ֆիզիկական ու հոգեբանական բռնության հետևանք։

Այնուամենայնիվ, եղբայրները ճանաչվեցին մեղավոր առաջին աստիճանի սպանության և սպանության նպատակով դավադրության մեջ ու դատապարտվեցին ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամ ազատման իրավունքի։

2010-ականների երկրորդ կեսից ի հայտ եկան նոր վկայություններ, որոնք աջակցում էին եղբայրների պաշտպանությանը՝ հոր կողմից բռնության մասին։ Դրան նպաստեց նաև հանրային հետաքրքրության նոր ալիքը․ 2017-ի սեպտեմբերին հեռուստաեկրաններին հայտնվեց Դիք Վուլֆի «Օրենք և կարգ․ իրական հանցագործություն» սերիալը, որի հիմքում եղբայրների դատավարությունն էր։

Արդեն մեկ ամիս անց հեռարձակվեց «Մենենդեսների սպանությունները․ Էրիկը պատմում է ամեն ինչ» վավերագրական սերիալը, որտեղ Էրիկը ներկայացնում էր իր պատմությունը։ Իսկ 2023-ի սեպտեմբերին Netflix-ում ցուցադրվեց Ռայան Մերֆիի և Իեն Բրեննանի «Հրեշները․ Լայլ և Էրիկ Մենենդեսների պատմությունը» քրեական դրաման։

Սերիալից հետո եղբայրների փաստաբանը դիմեց դատարան՝ գործը վերանայելու պահանջով՝ նոր ապացույցների հիման վրա։ Այս քայլը աջակցություն ստացավ նաև Մենենդեսների ընտանիքի անդամներից և նրանց նախկին խցակցից։ Վերանայումն անհաջող եղավ, սակայն Լոս Անջելեսի Վճռաբեկ դատարանի դատավորը հանեց արգելքը՝ պայմանական վաղաժամ ազատման հնարավորության վերաբերյալ։ Դատարանում եղբայրները ներողություն խնդրեցին իրենց արարքի համար։

Սակայն օգոստոսի 21-ին և 22-ին Կալիֆորնիայի երկու տարբեր հանձնաժողովներ մերժեցին նրանց ազատ արձակման խնդրագրերը։ Այժմ Էրիկը 54 տարեկան է, Լայլին՝ 57։ Հանձնաժողովների կարծիքով՝ նրանք դեռևս հասարակության համար վտանգավոր են՝ իրենց բնավորության առանձնահատկությունների պատճառով՝ հակում դեպի սուտն ու կանոնների խախտումը, որոնք, ըստ հանձնաժողովի, ի հայտ են եկել նրանց կալանքի տարիներին։

Հիշեցնենք՝ Մենենդես եղբայրները սպանեցին իրենց ծնողներին՝ Խոսեին (45 տարեկան) և Քիթիին, 1989 թվականի օգոստոսի 20-ին՝ Բևերլի Հիլզում գտնվող իրենց տանը։ Հոր վրա նրանք կրակել են վեց անգամ՝ մի քանի օր առաջ գնած հրացանից։ Մայրը մահացել է մարմնի տարբեր մասերին հասցված տասը կրակոցներից։ Սկզբում եղբայրները ոստիկանությանը հայտնել էին, թե տուն են եկել և գտել ծնողներին սպանված։

Նրանց ձերբակալեցին միայն յոթ ամիս անց, երբ Էրիկի հոգեբանի ընկերուհին ոստիկանությանը տեղեկացրեց, որ Էրիկը սպառնացել է իր ընկերոջը։ Ձերբակալությունից հետո եղբայրները արագ խոստովանեցին իրենց արարքը։ Դատարանում նրանք հայտարարեցին, որ երկար տարիներ ենթարկվել են ընտանեկան բռնության և սպանությունն արել են ինքնապաշտպանության նպատակով։

Նրանց ազատ արձակվելու հնարավորությունը դեռ պահպանվում է։

Նրանք կարող են կրկին դիմել պայմանական վաղաժամ ազատման՝ երեք տարի անց, իսկ լավ վարքագծի դեպքում՝ արդեն 18 ամիս անց։ Փաստաբանները կարող են շարունակել պահանջել գործի վերանայում՝ նոր դատավարության անցկացման համար։ Վերջապես, նրանք կարող են խնդրել Կալիֆորնիայի նահանգապետի ներման մասին։ Այդ դեպքում հնարավոր է պատժի մեղմացում կամ ներման շնորհում, բայց ոչ դատավճռի չեղարկում։

Նահանգապետ Գավին Նյուսոմն իրավունք ունի և՛ ընդունել, և՛ մերժել պայմանական վաղաժամ ազատման հանձնաժողովի առաջարկները։