WSJ․ Թրամփի վարչակազմը հաստատել է Կիևին ERAM հրթիռների վաճառքը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անցած շաբաթ հաստատել է Կիևին 3350 երկար հեռահարության օդային հրթիռների (Extended Range Attack Munition, ERAM) վաճառքը։ Դրանք պետք է Ուկրաինա հասնեն մոտ վեց շաբաթվա ընթացքում։ Այս մասին օգոստոսի 23-ին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ ERAM հրթիռները ներառող սպառազինությունների փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 850 մլն դոլար։ Գումարի գրեթե ամբողջ մասը պետք է վճարեն եվրոպական երկրները։ Սակայն մատակարարումները հետաձգվել էին մինչև Թրամփի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, ինչպես նշվում է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ, մի քանի ամերիկացի պաշտոնյաներ WSJ-ին ասել են, որ Ուկրաինան ստիպված կլինի ստանալ Պենտագոնի թույլտվությունը ERAM հրթիռները կիրառելու համար։ Դրանք ունեն 240-ից 450 կմ հեռահարություն։ Հոդվածի հրապարակման պահին ԱՄՆ Պետդեպարտամենտը, որին լրագրողները դիմել էին մեկնաբանության համար, դեռ չէր արձագանքել։

Երկար հեռահարության ERAM հրթիռները պատկանում են «օդ-մակերես» դասին և առանձնանում են բազմաֆունկցիոնալությամբ։ Դրանց մոդուլային կառուցվածքը թույլ է տալիս դրանք կիրառել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային թիրախների դեմ։

WSJ-ն հիշեցնում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 2023 թվականին հաստատել էր Ուկրաինային ATACMS հրթիռների փոխանցումը։ Սկզբում դրանց օգտագործման սահմանափակումները՝ Ռուսաստանի տարածքի դեմ հարվածներ իրականացնելու համար, հանվել էին 2024-ի աշնանը՝ այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի զինվորականները միացել էին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից մղվող պատերազմին։

Վերջին ATACMS հրթիռները, որոնք մատակարարվել էին Բայդենի օրոք հաստատված փաթեթով, հասել էին Ուկրաինա այս տարվա գարնանը։ Հոդվածում նաև նշվում է, որ այս տարվա գարնան վերջից Պենտագոնը արգելում է Ուկրաինային կիրառել ATACMS հրթիռները Ռուսաստանի տարածքի դեմ։