Մինչև 44–օրյա պատերազմը չգնացինք զիջումների, քանի որ մեր ունեցած բոլոր կախվածությունները մեծանալու էին ՝ հանգեցնելով ՀՀ-ի անկախության և պետականության կորստի․ Փաշինյան

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Անկախության հռչակագիրն ընդունելու օրվա առթիվ։
Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։

Այդ փաստաթղթով սկիզբ դրվեց մեր անկախ պետականության՝ Հայաստանի Հանրապետության հաստատման գործընթացին։ Հռչակագիրն, ըստ էության, արտահայտում էր ընդունման պահին Հայաստանում գործող քաղաքական եւ մտավորական վերնախավի հավաքական տրամադրությունը, կրում էր ընդամենը երկու տարի առաջ սկսված եւ գագաթնակետին հասնող Ղարաբաղյան շարժման կնիքը, եւ կանխորոշելու էր նոր-նոր ձեւավորվող Հայաստանի անկախ Հանրապետության առանցքային հատկանիշները։

Այդպես էլ տեղի ունեցավ, որովհետեւ Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին եւ արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ–կաթիլ, բայց հետեւողականորեն մեզանում սերմանվել էր 1950-ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման եւ սառը պատերազմի մեկնարկի միջավայրում։

Հայրենասիրության այդ մոդելը, որ Խորհրդային Միությունը ձեւավորել էր մեզ՝ հայերիս համար, արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած եւ հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության՝ ԽՍՀՄ–ի ամբիցիաների հարավ–արեւմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու Հայկական ԽՍՀ–ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը հանրապետության տարածքից՝ նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար։

Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել գրքերի, ֆիլմերի, պիեսների/թատերական ներկայացումների միջոցով եւ այսպես ձեւավորված մեր սոցիալ–հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ Մենք՝ բոլորս, այդ սոցիալ–հոգեբանության կրողն էինք, ԽՍՀՄ կողմից ձեւավորված այդ սոցիալ-հոգեբանությունն 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված սերունդներին եւ այդ սոցիալ-հոգեբանության խորքային եւ ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետեւ շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության եւ իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծությունն ինձ բերեց այն աներեր համոզման, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում։ Այսօր ուզում եմ պատասխանել նաեւ մի հարցի, որը թերեւս ամենակարեւորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։

Ի վերջո, ինչու՞ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի։

Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, եւ այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ, որի պայմաններում պիտի խորանան մեր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական եւ հետաքրքիր գործընկեր։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որի առանցքային հատկանիշներից մեկն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքն է, այն ամենակարեւոր արժեքն է, որը մենք ունենք եւ որ մենք ունեցել ենք վերջին ավելի քան 500 տարվա ընթացքում։ Եւ մենք պետք է առաջնորդվենք մեր պետության շահերով, եւ մեր պետությունն ու նրա շահերը պիտի լինեն մեր հայրենասիրության հենքն ու առանցքը, նրանում ապրող ստեղծագործ ժողովրդի՝ ձեր բոլորի սիրույն։

Մենք գնում ենք այս ճանապարհով եւ այդ ճանապարհին անցնելով դժոխային փորձությունների միջով՝ հասել ենք անհավանական թվացող հանգրվանի․ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբեւէ, ավելի ինքնիշխան է, քան երբեւէ, ավելի պետություն է, քան երբեւէ, ավելի բարեկեցիկ է, քան երբեւէ, ավելի հեռանկարային է, քան երբեւէ, որովհետեւ խաղաղ է։ Խաղաղությունը հաստատված է եւ այն պետք է ամենօրյա խնամքի եւ հոգատարության առարկա դառնա, այն պետք է դառնա ինստիտուցիոնալ։

2025 թվականի օգոստոսը դարձավ Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ կյանքի սկիզբը։

Շնորհավորում եմ բոլորիս այս առիթով։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։