Ալյասկայի հյուրանոցներից մեկում Թրամփի և Պուտինի գագաթնաժողովի վերաբերյալ Պետդեպի փաստաթղթեր են գտել. ԶԼՄ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան ազգային Հանրային ռադիոն (NPR) հայտնում է, որ Անքորիջում հյուրանոցի հանրային տպիչում հյուրերը գտել են փաստաթղթեր, որոնք նկարագրում են Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպման ծրագիրը:

Փաստաթղթերը գտել են չորս աստղանի Hotel Captain Cook հյուրանոցի երեք անանուն հյուրեր՝ գագաթնաժողովի վայրից ՝ «Էլմենդորֆ- Ռիչարդսոն» բազայից 20 րոպե հեռավորության վրա։ Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին, այսինքն ՝ հանդիպումից մոտ երկու ժամ առաջ։

NPR-ը հրապարակել է փաստաթղթի 8 էջ։ Դրանից հետևում է, որ սկզբում նախագահները պետք է խոսեին ոչ թե դեմ առ դեմ, ինչպես նախատեսված էր ի սկզբանե, ոչ թե «3+3» ձևաչափով, ինչպես տեղի ունեցավ արդյունքում, այլ «2+2» ձևաչափով. ամերիկյան կողմից՝ Դոնալդ Թրամփը և Սթիվ Ուիթկոֆը, ռուսական կողմից՝ Վլադիմիր Պուտինը և նրա օգնական Յուրի Ուշակովը։ Ի վերջո, նրանց միացան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն։

Ներառված է եղել նաև համատեղ ճաշի մենյուն և հանդիպման ժամանակացույցը, որից պարզ է դառնում, որ երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսին մեկ ժամ է հատկացվել։ Պուտինն ու Թրամփն իրենց հանդիպումից հետո ելույթ են ունեցել լրագրողների առջև, սակայն նրանք հարցերին չեն պատասխանել: