Աջապահյանը ևս 10 օր կալանքի տակ կմնա․ տեղի ունեցավ նրա գործով առաջին դատական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

10 օրով երկարաձգվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։ Երևանի քրեական դատարանում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։

Շիրակի թեմի առաջնորդը հունիսի վերջին էր կալանավորվել: Ըստ մեղադրական եզրակացության՝ Աջապահյանը, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Մեղադրանքում նշված 2024 թվականի հարցազրույցն Աջապահյանը տվել է Gala TV-ին։

Փաստաբան Արա Զոհրաբյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը որակեց խոշտանգում և խոսքի ազատության սկզբունքի ոտնահարում: Ըստ փաստաբանի՝ պետությունը զրկել է բարձրաստիճան հոգևորականին իր հոգեզավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։

Աջապահյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։ Նրանք հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ է 2024 թվականին արված հայտարարարության համար միայն 2025-ին հետապնդում հարուցվել՝ այն բանից հետո, երբ վարչապետը սկսել է թիրախավորել հոգևորականներին, այդ թվում՝ Աջապահյանին։ Ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են, որ սրբազանը 2025-ի հունիսի 21-ին տված հարցազրույցում, ըստ էության, հաստատել է 2024-ին իր արած հայտարարությունները։

Պաշտպանական կողմը Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումն անհիմն որակեց և առարկություն ներկայացրեց կալանքի երկարաձգման հետ կապված։ Փաստաբան Արա Զոհրաբյանը 10 րոպե ժամանակ խնդրեց իրենց դիրքորոշումը հայտնելու համար, իսկ ընդմիջումից վերադառնալուց հետո միջնորդեց գործը փոխանցել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Դատավորը մերժեց միջնորդությունը։ Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր Աթոռ՝ ձերբակալելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավլ Քննչական կոմիտե։ Հունիսի 28-ին նա երկու ամսով կալանավորվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան