«Թրամփի երթուղուց» քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական շահ․ ինչ կստանա ՀՀ-ն ապաշրջափակումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

«Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակվում է, ՀՀ-ն երկաթուղային կապ է հաստատելու աշխարհի հետ»,- Վաշինգտոնում խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո հայկական լրատվամիջոցների առցանց հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ապաշրջափակումն ավելի շատ անվտանգային և քաղաքական խնդիր է լուծում, քան տնտեսական, Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ նկատում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ըստ նրա՝ դեռ վաղ է խոսել, թե «Թրամփի երթուղին» ինչ օգուտներ կբերի Հայաստանին։

«Տնտեսական հնարավոր օգուտները կարել է գնահատել ենթակառուցվածքների կառուցման դեպքում։ Հստակ չէ, այս հարցում պետք է հաշվի առնել տարբեր քաղաքական, աշխարհաքաղաքական, անվտանգային խնդիրները, որոնք այս պահին կան»,- նշեց նա։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը, մինչդեռ, համոզված է՝ ապաշրջափակման դեպքում տնտեսությունը շահելու է։ Նրա խոսքով՝ Հայաստանում բեռնափոխադրումների գերակշիռ մասը կատարվում է ավտոմոբիլային տրանսպորտով։ Ասում է՝ տարբեր հաշվարկներով, եթե բեռնափոխադրումների կեսը հնարավոր լինի երկաթգծով իրականացնել, տնտեսվարողները կարող են տարեկան տնտեսել մինչև 15 մլրդ դրամ։

Վաշինգտոնում արդեն Fox News-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթի տնտեսական կողմի մասին, նշել է, որ  արդյունքում Հայաստանը ոչ միայն ստանում է երկաթուղային կապ Ռուսաստանի հետ, որը չէր ունեցել 30 տարի։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, ինչպես նաև Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ շոշափելի օգուտներ։ Երկաթուղային կապը կմիացնի Իրանին և Ռուսաստանին, Հայաստանը երկաթուղային կապ կունենա նաև Կենտրոնական Ասիայի հետ։ Չինաստանն էլ, ըստ Փաշինյանի, կստանա նոր երկաթուղային ճանապարհ դեպի Արևմուտք։

Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ այս պահին հստակ չէ, թե Միջին Ասիայի երկրներն ու Չինաստանն արդյո՞ք պատրաստ են ԱՄՆ-ի կողմից վերահսկվելիք ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնել։

«Չինական կողմը ռազմավարական մրցակցություն ունի ԱՄՆ-ի հետ և կարող է, ի հակադրություն ԱՄՆ-ի, այդ ճանապարհից չօգտվել»,- նկատեց նա։

Ապաշրջափակման բազմաթիվ հարցեր այս պահին անորոշ են, անգամ մոտավոր ժամկետներ չկան, թե երբ դա տեղի կունենա։ Երեկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, առանց մանրամասնելու,  հայտնել է միայն, որ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատանքային խմբեր կստեղծեն՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով քննարկումների համար։

Չնայած բազմաթիվ հարցեր դեռևս պատասխան չունեն, Փաշինյանը հայտարարում է, որ  լինելու են ներդրողներ, շատ հետաքրքիր նախագծեր են իրականացվելու։

«Հայաստանով անցնելու են գազամուղեր, նավթամուղեր, ՀՀ-ով անցնելու էլ  էլեկտրամուղեր, անցնելու են ինտերնետային մալուխներ, Հայաստանով անցնելու են միլիարդների ապրանքներ աշխարհի տարբեր երկրներ, սա միլիարդների օգուտներ է բերելու ՀՀ-ին»,- ասել էր վարչապետը։

Պարսյանը քիչ հավանական է համարում, որ այդ ճանապարհով նավթամուղ և գազամուղ կանցնի։ 

Մինչդեռ Քթոյանը կարծում է, որ Հայաստանին հնարավորություն է տրվում, օրինակ, Թուրքմենստանից գազ գնել։ Ավելի վաղ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրել էին, որ տարիներ ի վեր տարբեր ձևաչափերով քննարկումներ են ունեցել թուրքմենական կողմի հետ Հայաստան գազ ներմուծելու հարցի շուրջ, բայց այդ հարցով Երևանն ու Աշգաբադը դեռևս նախնական համաձայնության էլ չեն եկել։

Ի դեպ, Հայաստանի՝ տարանցիկ ճանապարհ ունենալու ֆոնին ակտիվացել են ԵՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները։ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը չի կարող փոխարինել այն տնտեսական իրական  օգուտներին, որ ունենք ԵՏՄ-ից։

«ՀՀ տնտեսությունը կարող է շահել, եթե ունենա տնտեսապես  բալանսավորված հարաբերություններ ԱՄՆ-ի, ՌԴ-ի հետ, Իրանի և Հնդկաստանի հետ»,- մատնանշեց մեր զրուցակիցը։

Արմեն Քթոյանի դիտարկմամբ, սակայն, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը խորը վերլուծության կարիք ունի՝ հասկանալու, թե այն ինչ տվեց մեր երկրին։

Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանի փոխարեն այս օրերին Ղրղզստանում ընթացող ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է մասնակցում։ Նիստի շրջանակում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել է, որ Մոսկվան աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման ծրագրերի հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան