«Լոու Ընդ Սթրաթեջի Ըդվայսրս» ՍՊԸ-ն և «Intcolaw Partners Shanghai»-ն համագործակցության հուշագիր կնքեցին

Լուրեր

05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Վերջերս, Հայաստանում իրավաբանական ծառայություններ մատուցող «Լոու Ընդ Սթրաթեջի Ըդվայսրս» ՍՊԸ-ն («ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը) և Չինաստանում իրավաբանական ծառայություններ մատուցող «Intcolaw Partners Shanghai» ընկերությունը քննարկումների արդյունքում կնքեցին համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է՝ երկու երկրների՝ Հայաստանի և Չինաստանի հաճախորդներին տրամադրել բարձրորակ և արդյունավետ իրավաբանական աջակցություն՝ կապված մյուս երկրում առաջացած իրավաբանական հարցերի ու գործարքների հետ։

Այսպես «ԷԼ ԷՍ ԷՅ» ընկերությունը այսուհետ Չինաստանի հետ առնչվող իրավաբանական խնդիրներով իր հաճախորդներին առաջարկում է «Intcolaw Partners Shanghai» ընկերության ծառայությունները:

«Intcolaw Partners Shanghai»-ն լիարժեք ծառայություններ մատուցող հեղինակավոր իրավաբանական ընկերություն է, որը գտնվում է Շանհայում` Չինաստանում, ինչպես նաև գրասենյակներ ունի Պեկինում և Հոնկոնգում: Ընկերության թիմը բաղկացած է ավելի քան 50 կայուն, պրոֆեսիոնալ, փորձառու և արդյունավետ փաստաբաններից, որոնց մեծ մասը համալրված է նաև կրկնակի կամ բազմակի մասնագիտական որակավորումներով՝ այդ թվում՝ որպես հավաստագրված հանրային հաշվապահներ, հարկային խորհրդատուներ, արժեթղթերի վերլուծաբաններ և արտոնագրված մասնագետներ:

«Intcolaw Partners Shanghai»-ի հիմնական գործունեության ոլորտներն են՝ տարբեր երկրներում առնչվող իրավաբանական ծառայությունները, կորպորատիվ և առևտրային իրավունքը, մտավոր սեփականությունը և միջազգային վեճերի կարգավորումը։

Ընկերությունը վարել է բազմաթիվ նշանակալի գործեր, որոնք ճանաչվել են ազգային և տարածաշրջանային իշխանությունների կողմից, այդ թվում՝

«Մետաքսի ճանապարհի լավագույն 10 վեճերի կարգավորման գործերից մեկը» Չինաստանում

«Մտավոր սեփականության դատական պաշտպանության 10 լավագույն գործերը»՝ Շանհայի վերաքննիչ դատարանի կողմից

«Շանհայի լավագույն 10 հեղինակային իրավունքի գործերից մեկը»

Հանգչժոուի միջազգային առևտրային դատարանում քննվող առաջին գործը

«Չինաստանի լավագույն 10 պայմանագրային վեճերի գործերից մեկը» և այլն։

«Intcolaw Partners Shanghai» ընկերույունը հպարտ է սպասարկել բազմազան հաճախորդային բազա, այդ թվում՝ Չինաստանում գրանցված ընկերություններ, խոշոր արտասահմանյան ներդրումներով ձեռնարկություններ և պետական կորպորացիաներ: Նշանավոր հաճախորդներից են՝ HAIER, Clarivate, AON, Lutron, Fluke, Widex, Korn Consult, Solea AG և այլք։

Հիմնվելով «հաճախորդը առաջին հերթին» սկզբունքի վրա՝ «Intcolaw Partners Shanghai» ընկերությունը պարտավորվում է խորապես հասկանալ տնտեսության գործունեության և իրավական համակարգերի տրամաբանությունը՝ ապահովելու հաճախորդների համար հնարավոր առավելագույն օրինական շահերը, միաժամանակ խթանելով կայուն բիզնեսի զարգացում և սոցիալական համագործակցություն։

Միջազգային գործարքների և գլոբալ շարժունակության խթանման խորքային փորձով՝ «Intcolaw Partners Shanghai» ընկերությունը ակտիվորեն զարգացնում է ռազմավարական համագործակցություններ ամբողջ աշխարհում ճանաչված և վստահելի իրավաբանական ընկերությունների հետ՝ համատեղ արձագանքելու միջազգային հաճախորդների փոփոխվող կարիքներին և սպասումներին։

Համաձայնագրի շրջանակներում ընկերությունները փոխադարձ աջակցություն են ցուցաբերելու իրավաբանական հարցերում, հատկապես`

Պայմանագրերից բխող ռիսկերի գնահատում Հայստանի և Չինաստանի ընկերություններ միջև

Կոնտրագենտ ընկերությունների վճարունակության ստուգում

Դատական պրոցեսների նախաձեռնման հեռանկարի վերլուծություն

Դատական պրոցեսների վարում

Ապրանքային նշանի գրամցում, մտավոր սեփականությանը առնչվող այլ ծառայություններ

Քրեական գործերով տուժող ընկերությունների շահերի ներկայացուցչություն

Այլ իրավաբանական ծառայությունների մատուցում։

Վստահ ենք, որ այս համագործակցությունը կարող է շատ օգտակար և արդյունավետ գործիք հանդիսանալ հայ-չինական առևտրաշրջանառության աճի պայմաններում։ Այն կարևոր քայլ է՝ էապես նվազեցնելու գործարարների առջև կանգնած իրավաբանական բարդություններն ու ռիսկերը։