Մեղադրանքի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի․ Հովիկ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին դատական նիստից առաջ դատարանի բակում հայտարարեց նախկին պաշտոնյան։

«Մեղադրանքն իրականության հետ աղերս չունի։ 7 տարի առաջ սկսվել է այս մեղադրանքի առաջադրումը, և մինչև հիմա լուրջ քայլ չկա»,- ասաց նախկին վարչապետը։

Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է 470 մլն դրամի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության մեջ։

Նշենք, որ գործով անցնող համայնքապետերը, որոնք, ըստ գործի նյութերի, կատարել են նախկին վարչապետի հրահանգները, գործուն զղջալու և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ազատվել են քրեական հետապնդումից։ Գործով միակ մեղադրյալը Հովիկ Աբրահամյանն է։ Նրան սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում։ Հավելենք նաև, որ Աբրահամայանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքերի վրա արգելանք է դրվել:

Մանյա Պողոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։