Ոչ թե չորս, այլ ավելի շատ ուժերի պետք է հնարավորություն տրվեր անցնելու խորհրդարան․ քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ անցումային շեմի մասին

Լուրեր

20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն այսօր հաստատել է «Ծառուկյան» դաշինքի առաջարկն ու խորհրդարան անցնելու ձայների նվազագույն շեմ է սահմանել 2 տոկոսը։

«Այն քաղաքական ուժերը, որոնք անցնում են խորհրդարան, պետք է հանրային ինչ-որ շերտի շահեր ներկայացնեն, տեսականորեն հնարավոր էր, որ չորրորդ ուժը ստանար 0,0008 կամ մեկ տոկոս վստահություն, այսինքն՝ ամբողջ հանրապետությունում հավաքի 3 հազար ձայն ու դառնա խորհրդարանական ուժ, դա որքանո՞վ արդար կլիներ։ Ես շատ ուրախ եմ, որ կառավարությունն ադեկվատ արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի առաջարկին, որ գոնե նվազագույն վստահության շեմ սահմանեն չորրորդ ուժի համար, որ գոնե այդ ուժը երկու տոկոսի վստահություն ունենա և նրա մուտքը մենք կարողանանք ձևակերպել Ընտրական օրենսգրքով։ Չորրորդ ուժը կանցնի խորհրդարան միայն այն դեպքում, երբ գոնե հանրապետության ողջ տարածքից վստահության երկու տոկոսի քվե հավաքի, այլապես արդար չէր լինի, որ միայն իր ընտանիքի վտսահությունն ունեցող քաղաքական ուժը անցներ խորհրդարան»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշիքնի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Երկու տոկոս սահմանված շեմի մասին գնահատական տալուց խուսափեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը․ «Այն, ինչ որ հաստատվել է, դրա դեմ խոսելն այլևս ավելորդ է։ Դա նորմալ է, էլ դրանից ավել բնական է, որ չէր իջեցվի, ուղղակի ես այն կարծիքին էի, որ ոչ թե չորս, այլ հինգ կամ վեց քաղաքական ուժեր պետք է անցնեին խորհրդարան։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ երկրում կա էյֆորիկ վիճակ, և դա դեռ իր վերջակետին չի հասել, դա դեռ չի քաղաքականացվել և, բնականաբար, բոլոր քաղաքական ուժերն ունեն խնդիր։ Իմ անձնական կարծիքով չորսի փոխարեն պետք է ավելի շատ ուժեր ընդգրկվեին, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այնուամենայնիվ, կան դրական փոփոխություններ, որոնք չի կարելի չնկատել»,- ասաց Բիշարյանը։

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս կարծում է, որ ոչ թե չորս, այլ ավելի շատ ուժերի պետք է հնարավորություն տրվեր անցնելու խորհրդարան․ «Խորհրդարանում որքան շատ ուժեր լինեն, այնքան ավելի լավ, սա միանշանակ է, առավել ևս, որ շատ ուժեր այդ տարիների հարվածներն իրենց վրա են վերցրել և այդ հարվածները շատ մեծ հարվածներ են եղել։ Կարծում եմ, երևի թե այդքան էլ ճիշտ չէր որոշումը, պետք է շեմ չսահմանվեր, ինչպես նախագծում էր նշված, որ նվազագույնը չորս ուժ պետք է լինի խորհրդարանում, դա այդպես էլ պետք է մնար, ոչ թե մանրամասնվեր, որ միայն երկու տոկոսը հաղթահարելուց հետո կարող են անցնել»,- ասաց նա։

Լիլիթ Շաբոյան