ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է ուկրաինական «Սապսան» հրթիռների արտադրության վայրերի ոչնչացման մասին

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Ռուսական հատուկ ծառայությունները պնդում են, որ ռուս զինծառայողներն Ուկրաինայում ոչնչացրել են «Սապսան» հրթիռների չորս արտադրական օբյեկտ՝ երկուական՝ Դնեպրոպետրովսկում և Սումիի մարզում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գործողության հետևանքով Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին հասցված վնասը հսկայական է և անհամեմատելի Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության կողմից անցկացված «Սարդոստայն» գործողության հետևանքով Ռուսաստանին հասցված վնասի հետ», – ասվում է ՌԴ ԱԴԾ-ի հայտարարությունում։

Չի նշվում, սակայն, թե երբ է տեղի ունեցել։ Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել ԱԴԾ-ի հայտարարությունը։

«Սապսան» հեռահար բալիստիկ հրթիռները նախատեսված են մինչև 500-700 կմ հեռավորության վրա թիրախներ խոցելու համար։

ԱԴԾ-ի կողմից հիշատակված «Սարդոստայն» գործողությունը ուկրաինական հատուկ ծառայություններն իրականացրել էին հունիսի 1-ին։ Նրանք զանգվածային անօդաչու թռչող սարքերով հարվածել էին ռուսական չորս ավիաբազաների՝ ոչնչացնելով կամ շարքից հանելով մինչև 41 ռազմավարական ինքնաթիռ (ըստ ԱԴԾ-ի գնահատականների)։