Թրամփը Զելենսկիին խոստացել է Պուտինի հետ Ուկրաինայի տարածքների բաժանման հարց չքննարկել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  օգոստոսի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի տարածքների բաժանման հարց չի քննարկի։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ առցանց հանդիպման ժամանակ, NBC News-ին և CNN-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները։

Ըստ Moscow Times-ի՝ աղբյուրներն ասել են, որ Թրամփը վստահեցրել է՝ պատրաստվում է ձգտել անվերապահ հրադադարի։ Սպիտակ տան ղեկավարն ու եվրոպացի առաջնորդները նաև համաձայնել են, որ խաղաղության բանակցությունները կարող են սկսվել միայն հրադադարի հաստատումից հետո, և Ուկրաինան պետք է մասնակցի տարածքների ապագայի և խաղաղության պայմանների քննարկմանը։

Միաժամանակ, որոշ եվրոպացի առաջնորդների մոտ տպավորություն է ստեղծվել, որ Թրամփը «չափազանց լավատես չէ Պուտինի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ»։

Նախկինում ԱՄՆ նախագահի վարչակազմում աշխատած անանուն պաշտոնյան էլ CNN-ի հետ զրույցում ընդգծել է, որ Թրամփը «նախընտրում է դաշնակիցներին պահել իր կողքին», և Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ «ամեն ինչ կարող է պատահել»։

Նախօրեին Դոնալդ Թրամփը սպառնացել էր «շատ լուրջ հետևանքներով», եթե Պուտինը իր հետ բանակցությունների ընթացքում չհամաձայնվի հրադադարի։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ եթե «Պուտինից չստանա իրեն անհրաժեշտ պատասխանները», հաջորդ հանդիպումը տեղի չի ունենա։ Սակայն եթե բանակցությունները հաջող լինեն, Սպիտակ տան ղեկավարը չի բացառել եռակողմ հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։