Ում մասին է եղել «գյուլլելու» շուրջ զրույցը․ Գալստանյանի փաստաբանը ձայնագրություն է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

Ահաբեկչության նախապատրաստման, իշխանության յուրացման հոդվածներով հարուցված քրեական գործով կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ձայնագրություն է հրապարակել։ Ըստ փաստաբանի՝ դա լույս է սփռում Քննչական կոմիտեի հրապարակած մոնտաժված ձայնագրության մեջ «գյուլլելու» մասին խոսակցության բնույթի վրա և բացահայտում զրույցի իրական կոնտեքստը։

«Մենք դրել ենք մի բանի վրա՝ համոզենք, քարոզենք․ 2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգի էլ դնում ես բանտը, պրծավ՝ գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն։ Հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքի մեջ ենք, նպատակ են դրել, գոնե 150 մինումում 200 խումբ կազմենք, մենք 25 հոգանոց խմբերով կլինենք»,- լսվում է Քննչական կոմիտեի՝ հունիսի 25-ին հրապարակված ձայնագրության մեջ։

Իսկ Հովհաննես Խուդոյանի հրապարակած տարբերակում լսվում է․

«Հ․Ա – Մարդկանց գիտակցությունն է դժվար փոխել։
– Բ․Գ- Դժվար չի։ Մեզ դրել ենք բանի վրա՝ համոզենք, քարոզենք։ Ի՞նչ համոզել-չհամոզել՝ երկու հոգու պատի տակ «գյուլլում ես», մի 15 հոգու էլ դնում ես բանտը, պրծավ-գնաց։
-Հ․Ա- Ես դրան «լուսավորչական դիկտատուրա» եմ ասում։
-Բ․Գ – Չէ՛, գնդակահարում ես ինչու, համարում ես, որ ինքը գործել է դավաճանաբար՝ պետության դեմ։
-Հ․Ա- Գնդակահարություն․․․
-Բ․Գ- Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն։
-Հ․Ա- Էդ կարգի գործողությունները մենք մեր թիմակիցների հանդեպ առաջին հերթին պիտի անենք, որովհետև մեր մեջ էլ լինում են մարդիկ, որ ազգայնական չեն։
-Բ․Գ- Հենց առաջինը։
-Հ․Ա – Հենց մեկին դրիր էդ փողի, բանի վրա, փչանալու են տեղում։
-Բ․Գ․- Հենց առաջինը թիմակիցներին»։

Զրույցը ծավալվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի միջև։

Ավետիսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ խոսակցության մյուս մասնակիցն ինքն է։ Երբ է այն տեղի ունեցել, ինչ հանգամանքներում․ ասաց, հիմա մեկնաբանություն չի տալիս, հավանաբար, սեպտեմբերին այդ մասին կխոսի։

Փաստաբան Խուդոյանի խոսքով՝ թեև խոսակցությունը կարող է տարաբնույթ մեկնաբանություններ ստանալ, բայց, ըստ նրա, կարևորն այն է, որ արտահայտված մտքերը հանցագործության մասին չեն, թեպետ իրավապահ կառույցն այն փորձում է ներկայացնել որպես հանցագործություն։

Փաստաբանի պնդումներին անդրադառնալ Գլխավոր դատախազությունը չի պատրաստվում․ Factor TV-ի՝ մեկնաբանության խնդրանքին կառույցից պատասխանեցին՝ քրեական վարույթի մանրամասները Գլխավոր դատախազն արդեն ներկայացրել է Ազգային Ժողովում՝ դրանց կրկին անդրադառնալու անրաժեշտությունը բացակայում է, մնացած հարցերը կքննարկվեն ու կքննվեն դատարանում։

ՔԿ-ի կողմից Գալստանյանին և գործով անցնող մյուս անձանց վերագրվող ձայնագրությունների հրապարակումից ավելի քան մեկուկես ամիս է անցել․ այս ընթացքում իշխող ուժի ներկայացուցիցները ԱԺ ամբիոնից ու իրենց հարցազրույցներում «գյուլլելու» մասին ձևակերպմանը պարբերաբար անդրադառնում էին ահաբեկչության նախապատրաստման, իշխանության յուրացման համատեքստում։

Փաստաբանի կողմից ամբողջական ձայնագրության հրապարակումից հետո արդյոք փոխվե՞լ է իշխող ուժի ներկայացուցիչների դիրքորոշումը։ Մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել ԱԺ ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորների հետ, բայց ապարդյուն։ Խուդոյանի հրապարակմանը Վահագն Ալեքսանյանն է արձագանքել ֆեյսբուքյան գրառմամբ։

Անկախ բոլոր հանգամանքներից՝ անթույլատրելի է մարդուն կյանքից զրկելու մասին հայտարարություններ անելը՝ կարծում է փաստաբան Գևորգ Դավթյանը։ Մյուս կողմից էլ, ըստ փաստաբանի, պետք է հաշվի առնել, թե ով է նման արտահայտություն արել։

«Միայն սա վերցնել, անձին միայն սրանով մեղադրել, իմ մասնագիտական գնահատականով, բավարար չէ։ Որպեսզի գնահատական տանք, բազմակողմանի ապացույցներ են պետք, հասկանալ՝ իրապես «գյուլլելու» ցանկություն է ունեցել, նպատակ է ունեցել այն իրագործել, թե՝ ոչ»,- նշեց փաստաբանը։

ՔԿ-ի հրապարակած ձայնագրություններում ենթադրյալ ահաբեկչության նախապատրաստման մասին զրույցներում խոսվում է նաև ավտոմեքենաների վրա յուղ լցնելու, երթևեկությունը և կապը կաթվածահար անելու գործողությունների մասին։ Հովհաննես Խուդոյանն ասում է՝ այդ մասով էլ առանձին կանդրադառնան։

Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրված ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու հոդվածներով։ Նա կալանավորվել է երկու ամսով։ Գործով ևս 17 մեղադրյալ կա, նրանք նույնպես կալանքի տակ են։ Գործն արդեն դատարանում է, հաջորդ շաբաթ դատավարությունը կմեկնարկի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան