Ազգային գվարդիայի ծառայողները Վաշինգտոնում կկարողանան ձերբակալել մարդկանց. NYT

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զինծառայողները որոշ դեպքերում կկարողանան ձերբակալել մարդկանց։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրներին։

«Ինչպես Լոս Անջելեսում, Վաշինգտոնում գտնվող զորքերը, հավանաբար, կկարողանան որոշ դեպքերում ժամանակավորապես ձերբակալել մարդկանց՝ մինչև դաշնային գործակալների ժամանումը»,- ասվում է հրապարակման մեջ։

Պենտագոնն այսօր հայտարարեց Ազգային գվարդիայի 800 զինծառայողի Վաշինգտոն ուղարկելու մասին՝ հանցագործության դեմ պայքարելու համար։ Նրանց պարտականությունները ներառում են վարչական և լոգիստիկ գործառույթներ, ինչպես նաև ֆիզիկական ներկայություն՝ իրավապահ մարմիններին աջակցելու համար։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նշել է, որ Ազգային գվարդիա և հատուկ նշանակության այլ լրացուցիչ ուժեր են պատրաստվել՝  մայրաքաղաք ուղարկելու համար։

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին անգամ հայտարարեց Վաշինգտոն Ազգային գվարդիայի զինծառայողների ուղարկելու հնարավորության մասին։ Պատճառների թվում են, ըստ Թրամփի, հանցագործության աճը և Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նախկին աշխատակից Էդվարդ Կորիստինի վրա վերջերս կատարված հարձակումը։

Սպիտակ տան ղեկավարը նաև հրահանգել է ավելացնել քաղաքում դաշնային անվտանգության ուժերի ներկայությունը։