Էրդողանը նախարարների կաբինետի հետ կքննարկի Երևանի և Բաքվի միջև նախաստորագրված համաձայնագիրը
Քաղաքականություն
11.08.2025 | 12:01
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի հետ քննարկելու է Երևանի և Բաքվի միջև նախաստորագրված համաձայնագիրը, հաղորդում է CNN Turk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը մտադիր է քննարկել Հարավային Կովկասում կայունության և տարածաշրջանային առևտրի ընդլայնման հարցեր։ Քննարկումը կվերաբերի Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներին։