Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրականացվել է վարչարարություն
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը։
Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։