Գեղարքունիքում մեկնարկել են մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 3.1կմ է։ Այժմ շինհրապարակում կատարվում են հողային, մայթերի կառուցման, վաքերի տեղադրման աշխատանքներ։
Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։