Բաքվի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը Երևանին խնդրում է հաստատել, որ ինքը կապի չունի ՀՀ-ի հետ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի երիտասարդ հետազոտող, խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովը, որին ՀՀ-ի հետ, իբր, կապերի համար (ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության) Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման դիմել է Հայաստանին։

Նրա ուղերձը հրապարակել է ադրբեջանցի լրագրող Ջավիդ Աղան X-ի իր միկրոբլոգում։

«Բահրուզ Սամեդովը խնդրել է հրապարակել այս հաղորդագրությունը.
1. Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
2. Ես խնդրում եմ հայկական պետությանը հայտարարություն տարածել, որով կհաստատվի, որ ես որևէ կապ չունեմ Հայաստանի հետ։
3. Փակ դատարանները թույլ չեն տալիս, որ բաց դատական նիստերը լինեն թափանցիկ»։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ օգոստոսի 6-ին Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Բահրուզ Սամեդովի գործով նախնական լսումը։

Չնայած նախկինում հայտարարվել էր, որ դատավարությունը կանցկացվի հրապարակային, դատախազը միջնորդություն է ներկայացրել նիստը փակ  անցկացնելու վերաբերյալ, դատավորը բավարարել է այն, հայտնել է հասարակական ակտիվիստ Ամրահ Թահմազովը։ Նրա խոսքով՝ դատավորի կողմից դատավարությունը փակ նիստով անցկացնելու որոշումից հետո Բահրուզ Սամեդովի տատիկին՝ նրա միակ ազգական Զիբեյդա Օսմանովային, ընկերներին և հասարակական ակտիվիստներին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ։

Ավելի ուշ դատախազը պնդել է, որ ծանոթ չէ մեղադրանքներին, ուստի նիստը հետաձգվել է։

Մեղադրողը միջնորդություն է ներկայացրել հաջորդ նիստը փակ անցկացնելու վերաբերյալ, դատավորը բավարարել է այս միջնորդությունը նույնպես։

Հաջորդ դատական լսումը նշանակվել է օգոստոսի 13-ին։

Ավելի վաղ էլ Սամեդովը բանտից դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հրապարակել պաշտոնական և հիմնավորված հայտարարություն, որ ինքը երբևէ որևէ համագործակցություն չի ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի