ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
07.08.2025 | 14:28
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերջին զարգացումները։
ՌԻԱ Նովոստիին էլ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հետ կապված ներկայիս իրավիճակը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի