Պտղնիի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, 22 անշարժ գույքերի հափշտակության և դրան օժանդակելու մեջ

Լուրեր

12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
Բոլորը

2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը,  իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հասարակության և պետության շահերի դեմ, 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ իրեն, իր ընտանիքի անդամներին և իր հետ փոխկապակցված անձանց հատկացված լինելու վերաբերյալ կեղծ քաղվածքներ, որոնց արդյունքում գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը դրանց նկատմամբ։ Նշված 17 միավոր անշարժ գույքերի հափշտակության հետևանքով Պտղնի համայնքին և ՀՀ-ին պատճառվել է ընդհանուր 23.450.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պտղնի համայնքի ղեկավարը նշված համայնքի տարածքում գտնվող ջրային նշանակության, 134.400.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը 05.10.2020թ. կազմակերպված աճուրդ վաճառքում 42.000.000 ՀՀ դրամ գումարով օտարել է իր հետ փոխկապակցված՝ նշված աճուրդի միակ մասնակցին, որի հետևանքով համայնքին պատճառվել է 92.400.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։

«Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, նպատակադրվելով վատնման եղանակով հափշտակել իրեն վստահված, Պտղնի համայնքի սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքը, նախնական համաձայնություն է ձեռք բերել իր հետ փոխկապակցված անձանց հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել հափշտակության հետևանքով ձեռք բերված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցել իրենց սեփականության իրավունքը և հետագայում այն փոխանցել համայնքի ղեկավարի որդուն:

Արդյունքում՝ Պտղնի համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2018 թվականի նոյեմբերի 26-ին կազմել է կեղծ քաղվածքներ և որոշումներ, որոնց հիման վրա բնակավայրերի նպատակային նշանակության 4 միավոր հողամասերի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված 4 անձանց սեփականության իրավունքը, որից հետո՝ 2020-2021թթ․ ընթացքում, ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված հողամասերի նկատմամբ գրանցվել է համայնքի ղեկավարի որդու  սեփականության իրավունքը: Այդ կերպ համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 65.920.000 ՀՀ դրամ արժեքով գույքը և օրինականացրել այն:

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ Պտղնի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս երկու որդիներին: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- գրված է հաղորդագրության մեջ: