Հայաստանում ձերբակալվել է Տաջիկստանի ընդդիմադիր «Խումբ 24»-ի անդամ Իսմայիլ Խոլովը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տաջիկստանի նախագահին ընդդիմադիր «Խումբ 24»-ի անդամ Իսմայիլ Խոլովը ձերբակալվել է Հայաստանում: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը, փոխանցում է Current time-ը:

Նա ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի սահմանին: Բագրատաշենի սահմանային անցակետի ներկայացուցիչը հայտնել է, որ Խոլովը ձերբակալվել է, քանի որ Տաջիկստանի իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել:

«Նրա գործը ներկայում քննվում է, դեռևս պարզ չէ, թե ինչպիսին կլինի հաջորդ որոշումը։ Դատարանը կորոշի ամեն ինչ»,- ասել է նա։

Այլ մանրամասներ հայտնի չեն։ Լրագրողները չեն կարողացել կապ հաստատել անձամբ Խոլովի հետ:

Տաջիկստանում 44-ամյա Իսմայիլ Խոլովի դեմ քրեական գործ է հարուցվել արգելված կազմակերպությանը մասնակցելու համար։ Նա 2011 թվականից բնակվել է Ռուսաստանում, սակայն 2023 թվականին լքել է այն՝ Տաջիկստանի կողմից ակտիվիստների և ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների աճի պատճառով։ Վերջին տարիներին Ռուսաստանը պարբերաբար նրանց արտահանձնում է Դուշանբեին։

2015 թվականին նա Դուշանբեի խնդրանքով ձերբակալվել է Ռուսաստանում, վեց ամիս անցկացրել կալանքի տակ, սակայն, ի վերջո, Ռուսաստանը հրաժարվել է նրան արտահանձնել Տաջիկստանին։

Ըստ «Մեմորիալի»՝ 2018 թվականին Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը չեղյալ է հայտարարել նրա բնակության թույլտվությունը՝ հղում անելով ԱԴԾ փաստաթղթին. հատուկ ծառայությունը փակել է նրա մուտքը երկիր մինչև 2057 թվականը, և նա պետք է արտաքսվեր Տաջիկստան։ Սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ մարդու իրավունքների պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը պաշտպանել է նրա իրավունքները։

«Խումբ 24»-ը հասարակական, քաղաքական շարժում է, ստեղծվել է 2012 թվականին Մոսկվայում տաջիկ գործարար և ընդդիմադիր Ումարալի Կուվատովի կողմից, որը 2015 թվականի հունվարին սպանվել է Ստամբուլում։

Շարժման հայտարարված նպատակների թվում են Տաջիկստանի կառավարության կազմի փոփոխությունը, երկրում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, մարդու իրավունքների և ազատությունների հարգումը, ինչպես նաև «Ազգի առաջնորդի մասին» օրենքի չեղարկումը։

2014 թվականին Տաջիկստանի Գերագույն դատարանը շարժումը ճանաչել է որպես ծայրահեղական և արգելել դրա գործունեությունը երկրի տարածքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի