Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում ցուցմունք է տվել ականի պայթյունից «տուժած» AzTV-ի աշխատակիցը

Լուրեր

05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների դեմ հարուցված շինծու գործերով դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստում կրկին, այսպես կոչված, «տուժողներ» են ցուցմունք տալիս։

Մասնավորապես, «տուժող» Էմին Մամեդովը հայտարարել է, թե ինքը Քարվաճառ  է ուղարկվել որպես AzTV-ի (Ադրբեջանի պետական հեռուստաընկերություն) աշխատակից՝ նկարահանումների համար, իսկ 2021 թվականի հունիսի 4-ին, տրանսպորտային միջոցով երթևեկելիս, Քարվաճառի շրջանի Սուսուզլուգ գյուղում տեղի է ունեցել հակատանկային ականի պայթյուն։ Նա նշել է, որ միջադեպի հետևանքով զոհվել են AzTV-ի օպերատոր Սիրաջ Աբիշովը, Ադրբեջանի պետական լրատվական գործակալության (AZERTAC) թղթակից Մահերրամ Իբրահիմովը և Քարվաճառի շրջանի գործադիր իշխանության Սուսուզլուգ գյուղի վարչական տարածքային շրջանի ներկայացուցչի տեղակալ Արիֆ Ալիևը, իսկ չորս մարդ, այդ թվում՝ ինքը, ստացել են մարմնական վնասվածքներ։

Պատասխանելով պետական մեղադրողի հարցերին՝ Մամեդովը նշել է, թե այն ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ավելի վաղ օգտագործվել է իրենց կողմից։

«Ես կարծում եմ, որ ականը տեղադրվել է ավելի ուշ՝ դիվերսիայի արդյունքում»,- հավելել է նա։

Մամեդովը պատասխանել է նաև հայ գերիների հարցերին։

Հուլիսի 29-ի նախորդ նիստում դարձյալ, այսպես կոչված, «տուժողներ» էին ցուցմունք տվել։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հարցեր էր ուղղել «տուժողներից» մեկին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի