Բաքվում շինծու գործերով նիստում Դավիթ Բաբայանը հարցեր է ուղղել «տուժողներից» մեկին

Լուրեր

05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել  Բաքվի զինվորական դատարանում։ Նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողների» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավոր Զեյնալ Աղաևը , այսպես կոչված,«տուժողներին», որոնք առաջին անգամ են մասնակցել  դատավարությանը, ներկայացրել է  դատարանի կազմը, պետական մեղադրանքին աջակցող դատախազներին, թարգմանիչներին, նաև բացատրել օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։

Մասնավորապես, «տուժող» Թահիր Մահմուդովն իր ցուցմունքներում ասել է, որ 2021 թվականի հուլիսի 21-ին Իվանյանի շրջանում ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է։ Դեպքի պահին նա աշխատել է, որպես անվտանգության աշխատակից տվյալ տարածքում գործող ընկերություններից մեկում։

Մեկ այլ «տուժող»՝ Ամին Մուսաևը, հայտարարել է, թե 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել, գերեվարվել հայկական զինված ուժերի կողմից։ Նրա ցուցմունքներից արդեն ներկայացրել ենք։

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հարցրել է  Մուսաևին, թե ինչու նրան նոյեմբերի 8-ից 11-ը չեն տարել իր զինակիցները։

«Իմ զինակիցները զոհվել են։ Երբ ես վիրավորվեցի, կորցրեցի գիտակցությունս։ Իմ ողջ մնացած զինակիցները կարծել են, որ ես նահատակ եմ։ Պատերազմի ժամանակ անհնար է անմիջապես դուրս հանել նահատակներին և վիրավորներին»,-ասել է նա։

Դավիթ Բաբայանի մեկ այլ հարցին ի պատասխան՝ Մուսաևը նշել է, որ կորցրել է առողջությունը «Հայաստանում գերության մեջ գտնվելու ժամանակ»։ Ցուցմունք են տվել այլ «տուժողներ» ևս։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի