Շների համար նախատեսված զբոսայգի՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ծրագրով հարակից հատվածում ստեղծվում է նաև պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Նմանատիպ զբոսայգիների կառուցումը մայրաքաղաքում շարունակվելու է»,- գրված է հաղորդագրության մեջ։