Գազայում մարդասիրական օգնության սպասող 90-ից ավելի մարդ է զոհվել․ ՄԱԿ-ը մեղադրում է Իսրայելի բանակին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Գազայի հատվածում կիրակի սնունդ ձեռք բերելու փորձի ժամանակ առնվազն 92 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել են Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները, գրում է Euronews-ը։

Մահվան դեպքերի մասին հաղորդվել է այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հրամայել է տարհանվել կենտրոնական Գազայից, որտեղ տեղակայված են բազմաթիվ միջազգային օգնության գործակալություններ: Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել զինյալների հետ կապված թիրախներին:

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հուլիսի 20-ի առավոտյան օգնություն տեղափոխող 25 բեռնատարներ անցել են Զիկիմի սահմանային անցակետը՝ նախատեսված Գազայի հյուսիսում գտնվող մարդկանց համար։ Կազմակերպությունը հայտնել է, որ վերջին անցակետն անցնելուց կարճ ժամանակ անց մարդիկ սկսել են մոտենալ շարասյանը, սակայն ենթարկվել են իսրայելական կողմից հարձակման։ Գազայի պաշտոնյաների տվյալներով՝ զոհվել է առնվազն 79 մարդ։

ՄԱԿ-ը հայտարարում է, որ Գազայի շուկաներում մեկ կիլոգրամ ալյուրի պարկի արժեքը գերազանցել է 100 դոլարը։

«Հանկարծ տանկերը շրջապատեցին մեզ և թակարդը գցեցին, կրակոցներ ու հարվածներ լսվեցին։ Մենք մոտ երկու ժամ թակարդում ենք մնացել։ Թողեք սովից մեռնենք, ավելի լավ է»,- ասել է Էհաբ ալ-Զեյը, որն ալյուրի է սպասել և նշել, որ 15 օր հաց չի կերել։

Վիրավորներից Նաֆիզ ալ-Նաջարը նշել է, որ տանկերն ու անօդաչու թռչող սարքերը հարձակվել են մարդկանց վրա, և ինքը տեսել է, թե ինչպես են իր զարմիկին և ուրիշներին սպանում։

Առնվազն 13 մարդ էլ զոհվել է Ռաֆահում և Խան Յունիսում գտնվող Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) կողմից կառավարվող վայրերի մոտ։

Իսրայելի զինվորականները հայտարարել են, թե զինվորները կրակ են բացել հյուսիսային Գազայի հատվածում գտնվող հազարավոր պաղեստինցիների վրա, որոնք, նրանց կարծիքով, սպառնալիք էին ներկայացնում, և որ իրենք տեղյակ են որոշ զոհերի մասին: Զինվորականները հայտարարել են, թե Գազայի իշխանություններն «ուռճացրել են զոհերի թիվը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի