Դուք եք կերտելու մեր ապագան. ՀՀ նախագահը՝ ՀՊՏՀ շրջանավարտներին

Լուրեր

05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին կյանքի կարևոր հանգրվանի՝ համալսարանական ուսումնառության ավարտի կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է շարունակական կրթության և ինքնազարգացման նշանակությունը:

«Վստահ եմ, որ ձեզ համար հուզումնալից օր է։ Վստահ եմ, որ այսօրվան երկար եք սպասել։ Երազանքները միշտ պահեք ձեր մեջ, ծրագրեր միշտ ունեցեք, բայց երբևիցե չհուսահատվեք, եթե դրանք իրականություն չեն դառնում այնպես, ինչպես դուք հիմա եք պատկերացնում։ Դրանք կարող են իրականանալ այլ կերպ, եթե շարունակեք սովորել, կրթվել, գիտելիքներ ձեռք բերել։ Սա ընդամենը սկիզբն է այն մեծ ճանապարհի, որը ձեզ դեռ սպասում է»:

Նախագահը շրջանավարտներին հորդորել է չվախենալ փոփոխություններից և մարտահրավերներից: Նախագահի խոսքով՝ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որն արդեն իսկ որակվում է որպես մարդկային մտածողության հերթական հեղափոխություն:

«Այսօրվա վտանգը կամ մեր անհանգստությունը, միգուցե, կայանում է նրանում, որ ամբողջապես չենք պատկերացնում, թե ինչ հնարավորություններ է տալիս արհեստական բանականությունը։ Բայց պետք չէ վախենալ դրանից։ Դուք այն սերունդն եք, որը հնարավորություն է ունենալու այն օտագործել ի բարօրություն մարդկության»։

Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է ազատ խոսքի, տարբեր տեսակետների գոյության և առողջ երկխոսության կարևորությունը հասարակության զարգացման համար.

«Մեր Հանրապետության համար ձեզ նման մարդիկ հարստություն են։ Դուք եք կերտելու մեր ապագան։ Ձեր հաջողություններից է կախված լինելու Հայաստանի Հանրապետության ապագան»։

Եզրափակելով ելույթը՝ նախագահը շնորհակալություն է հայտնել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտների ծնողներին ու հարազատներին՝ նրանց մինչ այս պահը ուղեկցելու, գիտելիք ու աջակցություն տրամադրելու համար, մաղթել է խաղաղություն, անսպառ եռանդ, անձնական, մասնագիտական ու ստեղծագործական ձեռքբերումներ։

Այնուհետև Հանրապետության նախագահը ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի հետ դիպլոմներ է հանձնել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած շրջանավարտներին։

Միջոցառումից հետո, նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել համալսարանի վերանորոգված և արդիականացված լսարաններում, ծանոթացել ստեղծված նոր հնարավորություններին։