Հայտնի է՝ ինչ հիմնավորմամբ է 8 ամսական երեխայի մորը կալանավորելու որոշում կայացվել․ դատարանը հրապարակել է որոշումը

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Մաթևոսյանի, հրապարակել է 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշումը։

«Լիանա Հարութունյանն, ըստ մեղադրանքի,  օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն:

Նախաքննության մարմնի 2025 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը։

Ըստ դատական ակտի՝ նկատի ունենալով, որ պատշաճ ծանուցված մեղադրյալ Լիանա  Հարութունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից՝ դատարանը նրա նկատմամբ կիրառել է դատավարական սանկցիա՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը։

«Ընդ որում, դատարանի աշխատակազմի նախաձեռնությամբ 2025 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մեղադրյալ Լիանա Հարութունյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինը կրկին տեղեկացվել է հաջորդ օրվա դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն հայտնել է, որ չի ներկայանալու դատական նիստերին մինչև նոր պաշտպանով չապահովվի։

2025 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 14:30-ին, Լիանա Հարութունյանը Դատարան չի ներկայացվել, քանի որ չի հայտնաբերվել իր բնակության հասցեում (տան դուռը գտնվել է փակ վիճակում), իսկ ոստիկանության ծառայողի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեղադրյալը հայտնել է, որ իրեն չանհանգստացնեն, և ինքը չի պատրաստվում ներկայանալ դատարան։

Դատարանի աշխատակազմի նախաձեռնությամբ կատարված հեռախոսազանգի ընթացքում մեղադրյալ Լիանա Հարութունյանն, ըստ էության, հայտնել է, որ 2025 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, նշանակված դատական նիստի վերաբերյալ ինքը ծանուցագիր չի ստացել և տեղյակ չէ դատական նիստի մասին, ինչին ի պատասխան նրան պարզաբանվել է, որ դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու ձևով դատավարական սանկցիա, որի պարագայում ծանուցագիր իրեն ուղարկվել չէր կարող։

Դատարանի աշխատակազմի կողմից մեղադրյալին հայտնվել է, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցը այցելել է նրա բնակության հասցե, սակայն տան դուռը գտնվել է փակ վիճակում, ինչին ի պատասխան մեղադրյալ Լիանա Հարութունյանը հայտնել է, որ ոստիկանությունը իրավունք չունի մոտենալ իր բնակության հասցեին և իրեն հարկադրաբար ներկայացնել դատարան, հավելելով, որ ինքը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանին:

Դրանից հետո մեղադրյալը նշել է, որ. «դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»։ Այս պատասխանից հետո մեղադրյալ Լիանա Հարութունյանին ևս մեկ անգամ պարզաբանվել է, որ նա քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ և պարտավոր է ներկայանալ դատական նիստերին, որ քրեական գործով մեղադրյալներից մեկը գտնվում է անազատության մեջ, և նրա չներկայանալու պարագայում դատալսումները պարբերաբար հետաձգվում են։ Լիանա Հարութունյանը պատասխանել է, որ դա իրեն չի հետաքրքրում և նա չունի մեղադրյալի կարգավիճակ, հավելելով, որ իրեն այլևս չանհանգստացնեն։ Մեղադրյալն իր խոսքում նաև նշել է, որ լավ է անում, որ ոստիկանների առջև դուռը չի բացում, հավելելով, որ. «ինչը որ իմ վրա գրել եք, ինչը որ հիմա իմ վրա ուզում եք բարդեք, դրա համար պատասխան եք տալու»։ Մեղադրյալը նաև հայտնել է, որ իր պաշտպանը դիտավորյալ չի ներկայանում դատական նիստերին, և դատարանը պաշտպանի հետ ձեռք է բերել «հանցավոր համաձայնություն» իր չգործած հանցանքի համար իրեն դատապարտելու վերաբերյալ՝ կրկին անգամ սպառնալով, որ «պատասխան եք տալու իմ հանգիստը խանգարելու և իրավունքը ոտնահարելու համար», խոսակցության վերջում կրկին նշելով, որ չի ներկայանալու դատական նիստերին»,- ասված է դատական ակտում։

Հիմք ընդունելով մեղադրյալ Լիանա Հարութունյանի՝ վերը նկարագրված վարքագիծը՝ դատարանն իր 2025 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալի վարքագիծը միտված է ինչպես վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից ու հասանելիությունից դուրս գտնվելուն, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նրա վրա դրված պարտականությունները չարամտորեն չկատարելուն, ինչը հակազդում է վարույթի բնականոն ընթացքին, հետևաբար նրա նկատմամբ բացակայելու արգելքի ձևով կիրառված խափանման միջոցը փոխվել է առավել պիտանի խափանման միջոցով՝ տնային կալանքով։

Ընդ որում,  ըստ դատական ակտի,  դատարանի կողմից ամենախիստ խափանման միջոցը (կալանքը) չի ընտրվել հաշվի առնելով այն, որ մեղադրյալ Լիանա Հարութունյանի խնամքին է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ծնված երեխան։

 

2025 թվականի հուլիսի 10-ին էլեկտրոնային եղանակով դատարան է ստացվել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ ծառայող Ն.Մակարյանի նույն օրը կազմված արձանագրությունն առ այն, որ.

«Դատարանի 2025 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն՝ այցելեցինք այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք ընտրված մեղադրյալ Լիանա Հարութունյանի փաստացի բնակության հասցե։ Այցելությամբ պարզվեց, որ մեղադրյալ Լ.Հարութունյանը գտնվում է տանը, սակայն մոտ 30 րոպե չէր բացում դուռը, որպեսզի մուտք գործեինք բնակության վայր, այդ ընթացքում շփվում էր մեր հետ պատշգամբից։ Մոտ 30 րոպե սպասելուց հետո ամուսինը՝ Նարդիկ Սոնին, բացեց դուռը, որից հետո մուտք գործեցինք բնակության վայր։ Մեղադրյալ Լ.Հարութունյանը սկզբնական հատվածում հրաժարվում էր, որ իր նկատմամբ կիրառվի խափանման միջոց տնային կալանքը, սակայն իր իրավունքներն ու պարտականությունները լսելուց հետո, ինչպես նաև խափանման միջոցի կիրառումից հրաժարվելու դեպքում բխող այլ իրավական կարգավիճակները հասկանալով, ընդունեց և համաձայնվեց, որ կիրառվի տնային կալանքը։ Սակայն մեղադրյալ Լ.Հարութունյանը հայտնեց, որ նշված բնակության հասցեն իրենց չի պատկանում և անհրաժեշտ է տեղեկացնել վերոնշյալ հասցեի սեփականատիրոջը, ինչից հետո բնակարանի սեփականատերը բանավոր կերպով հրաժարվեց, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող հասցեում կիրառվի խափանման միջոց տնային կալանք։ Հավելեց նաև, որ տրամադրում է որոշ ժամանակ իր բնակության վայրը ազատելու համար։

Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ ԱՆ ՊԾ աշխատակիցների կողմից առաջանում է անհնարինություն Լիանա Հարությունյանի բնակության հասցեում կիրառել խափանման միջոց տնային կալանքը։

2025 թվականի հուլիսի 10-ին էլեկտրոնային եղանակով դատարան է ստացվել քրեական գործով մեղադրյալ Լիանա  Հարութունյանի հայտարարությունն առ այն, որ.

«Դատարանի 2025 թվականի հուլիսի 8-ի որոշմանը ծանոթ չեմ եղել, (…)։ ՀՀ ԱՆ ՊԾ ծառայողների կողմից այցելություն է իրականացվել իմ փաստացի բնակության վայր, այցելության պահին գտնվել եմ տանը՝ սկզբնական շրջանում հրաժարվում էի դուռը բացել, քանի որ մեծ շունը դրսում էր։ Ապա մենք նրան կապելուց հետո բացեցինք դուռը։ ՀՀ ԱՆ ՊԾ աշխատակիցները պատշաճ ծանուցել և տեղեկացրել են որոշմամբ նշված տնային կալանքի կրման կարգի, ինչպես նաև որոշումից բխող պարտականությունների կատարումները։ Սակայն Ձեզ եմ հայտնում, որ այս հասցեում բնակվում եմ, սակայն վերոնշյալ հասցեն չի պատկանում ինձ, կապ եմ հաստատել բնակարանի սեփականատիրոջ հետ, ով (…) հայտնեց, որ չի ցանկանում, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող հասցեում կրի տնային կալանք։ (…)»,- ասված է դատական ակտում;

Ինչ է քննարկվել դատական նիստի ընթացքում

Այս հարցով դատական նիստի ընթացքում պաշտպան Զարուհի Փոստանջյանն իր բացատրություններով, ըստ էության, վիճարկել է մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ տնային կալանքի ձևով կիրառված խափանման միջոցի իրավաչափությունը, հավելելով, որ մեղադրյալը դիտավորություն չի ունեցել դատարանի կանչով չներկայանալու, և նրա վարքագիծը միտված չի եղել վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից ու հասանելիությունից դուրս գտնվելուն, քանի որ նրա թե՛ բնակության վայրը, թե՛ կոնտակտային տվյալը հայտնի է եղել դատարանին։ Պաշտպանը նաև նշեց, որ մեղադրյալի կողմից Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին ներս չթողնելը պայմանավորված է եղել տան բակում բաց թողնված շան առկայությամբ, և նրան կապելուց հետո վերջինները ներս են մտել։ Պաշտպան Փոստանջյանն իր բացատրությունները հիմնականում կառուցել է  մեղադրյալի՝ պաշտպանության իրավունքն ապահովված չլինելու փաստարկների շուրջ, հանրային պաշտպանի  գործողությունները գնահատելով «ոչ պատշաճ»։ Պաշտպանն իր խոսքում նաև նշեց, որ Լիանա Հարութունյանն իրավունք է ունեցել հայտարարելու, որ չի հանդիսանում մեղադրյալ, քանի որ նրա՝ վկայի դատավարական կարգավիճակը «անսպասելի կերպով» փոխարինվել է մեղադրյալի կարգավիճակով։

Պաշտպան Փոստանջյանը նաև վիճարկել է հանրային պաշտպանին փոխարինելու դատարանի որոշման իրավաչափությունը։ Պաշտպանը Դատարանին խնդրել է  մեղադրյալի նկատմամբ կրկին կիրառել բացակայելու արգելքը։

Մեղադրյալ Լիանա Հարութունյանը նշել է, որ շատ դժգոհ է եղել իր նախկին պաշտպանից, տեղեկացված չի եղել իր իրավունքների մասին, նրա հետ չի քննարկել որևէ հարց՝ հավելելով, որ հանրային պաշտպանը 2 անգամ չի ներկայացել դատական նիստերին։

Մեղադրյալը նշել է, որ չի ստացել 2025 թվականի հուլիսի 8-ի դատական նիստի ծանուցագիրը, իսկ երբ ոստիկանները եկել են իրեն հարկադրաբար դատարան ներկայացնելու, ինքը նրանց ասել է, որ ունի երեք անչափահաս երեխա, և եթե տեղյակ լիներ դատական նիստի օրվա և ժամի մասին, ապա իր ամուսնուն կխնդրեր մնալ տանը և հոգ տանել երեխաների մասին, որպեսզի ինքը հնարավորություն ունենար ներկայանալ դատարան։ Պաշտպան Զարուհի Փոստանջյանի ծառայություններից գոհ չլինելու դեպքում համանման վարքագիծ դրսևորելու հավանականության վերաբերյալ նախագահողի հարցին ի պատասխան՝ մեղադրյալը հայտնել է, որ ոչ ոք չգիտի, թե ապագայում ինչ կլինի, այնուհանդերձ նշել է, որ չի դրսևորի նման վարքագիծ, քանի որ վստահ է, որ պաշտպան Զարուհի Փոստանջյանը պատշաճ կերպով կիրականացնի իր պաշտպանությունը։

Հանրային մեղադրող Դավիթ Ներսիսյանն, իր բացատրություններում, ըստ էության, նշել է, որ կցանկանար հավատալ մեղադրյալի խոսքերին, այնուհանդերձ դատական նիստի ընդմիջման ժամանակ իր համար պարզ է դարձել, որ մեղադրյալի «բացասական» վարքագիծը կրում է շարունակական բնույթ և միտված է պետական ինստիտուտների դեմ, քանի որ մեղադրյալն իրեն տեսնում է առաջին անգամ, սակայն դիմելով իրեն ասել է, որ «տեսնում եք, որ ասում եմ դուք խումբ եք»։

Հանրային մեղադրողը հավելել է, որ վերը նշվածի պայմաններում գտնում է, որ մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ պետք է կիրառել ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը:

Քրեական գործով մյուս պաշտպանները միացել են  պաշտպան Փոստանջյանի բացատրություններին։

Դատարանը դատական ակտում նշել է այն իրավանորմերին, որոնք,ըստ դատարանի գնահատման, կիրառման են ենթակա տվյալ իրավիճակում։

Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29 հոդվածի 4-րդ մասի համաձայն.

«Մեղադրյալի կողմից իր պարտականությունները չարամտորեն չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց, կամ կիրառված խափանման միջոցը կարող է փոխարինվել այլ` առավել պիտանի խափանման միջոցով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116 հոդվածի համաձայն.

«1. Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը:

  1. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝

1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ

2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ

3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

  1. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:

    ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի համաձայն.

«1. Եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, վարույթն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին:

(…)

  1. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կիրառելու համար:

(…)»:

Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29 և 117 հոդվածներից մեջբերված իրավանորմերի բովանդակությունից  դատարանը եկել է եզրահանգման, որ այն դեպքում, երբ փոխվել են մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանները կամ նա խախտել է կիրառված խափանման միջոցի պայմանները և այդ վարքագիծն, ի թիվս այլնի, խոչընդոտներ է ստեղծել (ստեղծում) քրեական գործի քննության համար կամ համընկնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքի հետ, ապա դատարանն իր իրավասության սահմաններում պետք է միջոցներ ձեռնարկի մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու և առավել պիտանի խափանման միջոց կամ դրանց համակցություն ընտրելու համար։

Այսպես.

Մեջբերված իրավանորմերի և վերոգրյալ իրավական վերլուծությունների համատեքստում գնահատելով մեղադրյալ Լիանա Հարութունյանի դատավարական վարքագիծը՝ Դատարանը դատական ակտում արձանագրել է, որ մեղադրյալի վարքագիծը շարունակում է միտված լինել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նրա վրա դրված պարտականությունները չարամտորեն չկատարելուն և վարույթին բնականոն ընթացքին հակազդելուն, քանի որ.

  • Մեղադրյալի նկատմամբ բացակայելու արգելքի ձևով կիրառված խափանման միջոցը տնային կալանքով փոխելուց հետո վերջինը շուրջ 30 րոպե խոչընդոտներ է ստեղծել Պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար և չի թույլատրել իր նկատմամբ սահմանել էլեկտրոնային հսկողություն։ Ավելին՝ դատալսումների ընթացքում նշված հարցի վերաբերյալ մեղադրյալը դատարանին հայտնել է ոչ արժանահավատ տեղեկություն, նշելով, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին շուրջ 30 րոպե չի թույլատրել մտնել իր բնակության հասցե, քանի որ տան բակի շունը չի եղել կապված վիճակում, մինչդեռ Պրոբացիայի ծառայության աշխատակիցների կազմած արձանագրությունը վկայում է հակառակի մասին։
  • Բացի այդ, մեղադրյալը նշել է, որ դատարան հարկադրաբար ներկայացնելու համար եկած ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ չի կարող ներկայանալ դատարան, քանի որ ամուսնուն նախապես չի խնդրել մնալ տանը և հոգ տանել երեխաների մասին, մինչդեռ ոստիկանության աշխատակցի կողմից կազմված արձանագրությունը չի պարունակել այդ մասին որևէ նշում։ Ավելին՝ Դատարանի աշխատակազմի հետ հեռախոսազրույցի ընթացքում ոստիկանության ծառայողը հայտնել է, որ Լիանա Հարութունյանը հրաժարվել է ներկայանալ դատարան, ինչպես նաև հայտնել իր գտնվելու վայրը։
  • Դատարանի համար ընդունելի չեն մեղադրյալի պաշտպանության իրավունքն ապահովված չլինելու և նրա իրավունքները պարզաբանված չլինելու մասին պաշտպանության կողմի փաստարկները, քանի որ քրեական գործով վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին դատարանի որոշմանը կից ուղարկվել է նաև մեղադրյալի իրավունքների ու պարտականությունների մասին հուշաթերթը, որը մեղադրյալը ստացել է, ինչպես նաև քրեական վարույթի մինչդատական փուլից սկսած ունեցել է նշանակված պաշտպան։ Ավելին, դատալսումներին պաշտպանի՝ որևէ պատճառով (հարգելի կամ անհարգելի) չներկայանալը մեղադրյալին չի ազատում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու իր պարտականությունից։
  • Միևնույն ժամանակ, դատական նիստերին չներկայանալը մեղադրյալը պատճառաբանել է դատարանի կողմից իրեն «պատշաճ» պաշտպանով չապահովելու հանգամանքով, այնինչ վերջինը չի մատնանշել նշանակված պաշտպանի՝ վարույթին մասնակցությունը բացառող որևէ հանգամանք, և զրկված չի եղել իր ընտրած պաշտպանով հանդես գալու իրավունքից, ինչն, ըստ էության, իրացրել է։
  • Վերոգրյալի հետ միասին դատարանը հաշվի է առնում ինչպես Լիանա Հարութունյանի արդեն իսկ դրսևորած ոչ պատշաճ վարքագիծը, այնպես էլ նրան վերագրվող արարքների բնույթը, հանրային վտանգավորության ու ծանրության աստիճանը (հանցանքներից յուրաքանչյուրը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով), ինչը ևս կանխորոշիչ դեր ունի մեղադրյալի ոչ օրինական վարքագծի ռիսկերը բարձր գնահատելու տեսանկյունից։

Այսպիսով.

«Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դատարանը գտնում է, որ քրեական վարույթի տվյալ փուլում առկա է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն, այն իրավաչափ է, և տվյալ դեպքում կալանքից առավել մեղմ խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր չէ ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը, քանի որ մեղադրյալ Լիանա Ժուլիվերի Հարութունյանը չի վկայակոչել, իր ոչ օրինական վարքագիծն «արդարացնող» որևէ հիմնավոր կամ համոզիչ փաստարկ, և վերոգրյալի պայմաններում ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ նույնիսկ տնային կալանքի դեպքում մեղադրյալն այս կամ այն պատճառաբանությամբ կարող է կրկին հրաժարվել դատարանի կանչով ներկայանալու իր պարտականության կատարումից։

Որոշումը կայացնելիս դատարանը հաշվի է առնում նաև Լիանա Հարութունյանի նկատմամբ տնային կալանքի կիրառման անհնարինությունը։

Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Լիանա Ժուլիվերի Հարութունյանի նկատմամբ կիրառված տնային կալանքն այլևս ի զորու չէ ապահովել վերջինի օրինական վարքագիծը, հետևաբար նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է փոխարինել առավել պիտանի խափանման միջոցով՝ 3 ամիս ժամկետով կալանքով։

Նշենք, որ դատական ակտում առկա են նաև գործի որոշ մանրամասներ։

Այսպես, ըստ քրեական վարույթի՝

2023 թվականի ամռանը Հնդկաստանի Հանրապետությունում ոմն «Ջոն»-ը և «Աշոք»-ը, յուրաքանչյուր անձի համար մոտ 27.690.000 ՀՀ դրամին համարժեք 6.000.000 ռուփի գումարի դիմաց Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու և այն օգտագործելու միջոցով Հնդկաստանի Հանրապետության թվով 16 քաղաքացիների անօրինական միգրացիան «Շենգենյան համաձայնության» պետություններ, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ կազմակերպելու նպատակով վերջիններիս 2023 թվականի հունիսի 30-ից մինչև օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ուղարկել են Հայաստանի Հանրապետություն, որտեղ նրանց, նախնական պայմանավորվածության համաձայն, դիմավորել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, հանցավոր խմբի անդամ Գուրվինդեր Կումարը, ապահովել է նրանց բնակության համար վարձակալված առանձնատնով և ձեռնամուխ է եղել Հնդկաստանի Հանրապետության նշված քաղաքացիների համար երկու դեպքով՝ համապատասխանաբար թվով 11 և 5 անձի համար, Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու գործընթացի իրագործմանը՝ դրան ներգրավելով հնդկերեն և հայերեն լեզուներին տիրապետող իր ծանոթ, ՀՀ քաղաքացի Լիանա  Հարութունյանին:

Առաջին խմբով ՀՀ ժամանած Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու նպատակով Գուրվինդեր Կումարը և Լիանա Հարութունյանը, հիմնվելով վերջինիս կողմից պարզված և Գուրվինդեր Կումարին տրամադրված՝ ուսման վարձավճարի չափի մասին տեղեկությունների վրա, իրենց նախաձեռնությամբ հանդիպել են ՀՀ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պրոռեկտոր Դավիթ Վաղարշակի Մադոյանի հետ, հանդիպման արդյունքում Գուրվինդեր Կումարը և Դավիթ Մադոյանը եկել են համաձայնության՝ նշված անձանց կողմից «Շենգենյան համաձայնության» պետություններ և Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու նպատակով «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան նրանց ուսման ձևականորեն ընդունելու, այդ հիմքով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու և այդպիսով նրանց անօրինական միգրացիան, այն է՝ ուսման վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝ ՀՀ-ում նրանց գտնվելը կազմակերպելու վերաբերյալ, իսկ Լիանա Հարութունյանը, անմիջական մասնակցություն ունենալով քննարկմանը, նպաստել է հանցավոր համաձայնության ձեռք բերմանը:

Արդյունքում, Դավիթ Մադոյանը Հնդկաստանի Հանրապետության նշված 11 քաղաքացիներին համալսարան ուսման ձևականորեն ընդունելու դիմաց շահադիտական նպատակով՝ յուրաքանչյուր դիմորդի համար իբրև մեկ տարվա ուսման վարձավճար, պահանջել և Գուրվինդեր Կումարից Լիանա Հարութունյանի ներկայությամբ 2023 թվականի հուլիսի 12-ին ստացել է 13.750 ԱՄՆ դոլար գումար, մեկ անձի հաշվարկով՝ 1.250 ԱՄՆ դոլար, ինչպես նաև ևս 350 ԱՄՆ դոլար՝ Գուրվինդեր Կումարին համալսարան ուսման ձևականորեն ընդունելու համար, որի կապակցությամբ թղթի կտորի վրա ձեռագիր կազմել և Լիանա Հարութունյանին հանձնել է գումարի ստացման հանգամանքը հաստատող օտարալեզու գրառում:

Բացի այդ, ՀՀ ժամանած երկրորդ խումբ Հնդկաստանի Հանրապետության թվով 5 քաղաքացիների անօրինական միգրացիան նույն եղանակով կազմակերպելու նպատակով Գուրվինդեր Կումարը և Լիանա Հարութունյանը կրկին հանդիպել են Դավիթ Մադոյանին, և նույն հանցավոր համաձայնությունը ձեռք բերելուց հետո՝ 2023 թվականի ամռանը, Գուրվինդեր Կումարը Դավիթ Մադոյանին տվել է մոտ 6.000 ԱՄՆ դոլար գումար։

Շարունակելով հանցավոր մտադրության իրագործումը՝ Դավիթ Մադոյանի հայրը՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Վարուժանի Մադոյանը, իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, Հնդկաստանի Հանրապետության վերը նշված 16 քաղաքացիների կողմից համալսարան ուսման ընդունվելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը 2023 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ուղարկել է նախ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչությանը նշված անձանց ուսման հիմքով ՀՀ-ում ժամանակավոր կացության իրավունք տրամադրելու խնդրանքով, ապա 2023 թվականի օգոստոսի 24-ի թվագրմամբ թիվ 46 և 2023 թվականի սեպտեմբերի 12-ի թվագրմամբ թիվ 50 հրամաններով նրանց հրամանագրել է որպես տվյալ համալսարանի նախապատրաստական բաժնի ուսանողների, որից հետո հիշյալ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով 2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Հնդկաստանի Հանրապետության հիշյալ 16 քաղաքացիներից յուրաքանչյուրի վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ իբրև թե ընդունելության հանձնաժողովով համալսարան նրանց ուսման ընդունված լինելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական նամակները, հասցեագրել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչությանը՝ խնդրելով նրանց տրամադրել ՀՀ-ում ժամանակավոր կացության իրավունք, իսկ գործընթացի հետագա ընթացքն առավել սահուն իրագործելու նկատառումներից ելնելով՝ Հնդկաստանի Հանրապետության նշված քաղաքացիներից յուրաքանչյուրի կողմից Լիանա Հարութունյանը գրավոր լիազորվել է կացության քարտն ստանալու, այդ նպատակով փաստաթղթեր հանձնելու, անձի փոխարեն ստորագրելու համար, սակայն ՀՀ ՆԳՆ ՄՔԾ անձնագրային և վիզաների վարչությունը հիշյալ անձանց ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակի տրամադրումը մերժել է՝ հայտարարվածի փոխարեն ՀՀ-ում գտնվելու այլ նպատակ ունենալու հիմքով»։

 

Արաքս Մամուլյան