Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միջուկային զսպման համակարգման «պատմական» համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկան ակտիվացնել համագործակցությունը միջուկային զինանոցների հարցում, քանի որ երկու եվրոպական տերությունները ձգտում են արձագանքել մայրցամաքին սպառնացող աճող սպառնալիքներին և իրենց դաշնակից Միացյալ Նահանգների շուրջ անորոշությանը։ Այս հայտարարությունը հրապարակվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մեծ Բրիտանիա կատարած եռօրյա պետական ​​այցից հետո, որի ընթացքում երկու դաշնակիցները փորձել են շրջել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումից հետո տարիներ շարունակ տևած անկայունության էջը, գրում է France 24-ը։

«Մենք ստորագրել ենք Հյուսիսային հռչակագիրը՝ առաջին անգամ հաստատելով, որ համակարգում ենք մեր անկախ միջուկային զսպումը։ Այսօրվանից մեր հակառակորդները կիմանան, որ այս մայրցամաքին ուղղված ցանկացած ծայրահեղ սպառնալիք կառաջացնի մեր երկու ազգերի արձագանքը։ Այս հարաբերությունների կարևորության ավելի մեծ ապացույց չկա»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՆԱՏՕ-ում բեռի բաշխումը հարցականի տակ դնելը և Ռուսաստանի հետ նրա շփումները Եվրոպայում գոյաբանական հարցեր են առաջացրել տրանսատլանտյան հարաբերությունների և Վաշինգտոնի՝ իր եվրոպացի դաշնակիցների պաշտպանությանն օգնելու հանձնառության վերաբերյալ։

Մակրոնն ասել է, որ երկու երկրները ստեղծել են վերահսկողական հանձնաժողով՝ իրենց համագործակցությունը համակարգելու համար, ինչը, նրա խոսքով, կենսական նշանակություն ունի։

«Մենք չենք բացառում մեր համապատասխան զսպող միջոցների համակարգումը։ Սա այն ուղերձն է, որը մեր գործընկերներն ու հակառակորդները պետք է լսեն»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Նա հավելել է, որ ավելի սերտ համագործակցությունը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ հրադադարի դեպքում Ուկրաինային աջակցելու կամավորների կոալիցիա ստեղծելու նրանց ջանքերի հետ։

Թեև երկու կողմերն էլ կպահպանեն իրենց սեփական որոշումների կայացման գործընթացները և ռազմավարական անորոշությունը, այս քայլը լրացուցիչ պաշտպանություն է առաջարկում մայրցամաքի համար այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների պարտավորությունները Եվրոպայի նկատմամբ գտնվում են խիստ ուսումնասիրության տակ է։

Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմավարական երկխոսություն կսկսի Ֆրանսիայի միջուկային զինանոցի կողմից առաջարկվող պաշտպանությունը իր եվրոպացի գործընկերների համար ընդլայնելու վերաբերյալ։

ԱՄՆ-ն ունի միջուկային զենք Եվրոպայում, տասնյակ հազարավոր զինվորներ տեղակայված են մայրցամաքի տարբեր բազաներում՝ ունենալով ռազմական կարողություններ, որոնց հետ Եվրոպան չի կարող համեմատվել։

Ֆրանսիան տարեկան մոտ 5,6 միլիարդ եվրո (6,04 միլիարդ դոլար) է ծախսում իր 290 սուզանավային և օդային միջուկային զենքերի զինանոցը պահպանելու համար, որը աշխարհում չորրորդ խոշորագույնն է։

Իր հերթին, Մեծ Բրիտանիան իր միջուկային ծրագիրը նկարագրում է որպես «գործառնական առումով անկախ», սակայն հրթիռային տեխնոլոգիաները ստանում է ԱՄՆ-ից և կախված է ԱՄՆ-ից ձեռքբերման և պահպանման աջակցության համար։

«Այսօր մեր կողմից ձեռք բերված միջուկային համաձայնագրի վերաբերյալ… այն իսկապես պատմական է»,- հայտարարել է Սթարմերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի