Քննարկում ՄԻՊ-ում՝ Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման համատեքստում

Լուրեր

10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
Բոլորը

ՄԻՊ-ում աշխատանքային քննարկում է կազմակերպվել Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման համատեքստում։ Գենդերային հավասարության պարգևադրոշմը հատուկ մշակված մեթոդաբանություն է, որի նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը պետական համակարգի լավարկման միջոցով։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ՝ աշխատակազմում հուլիսի 8-ին տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում՝ Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման համատեքստում Պաշտպանի հաստատության նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ:

Պարգևադրոշմի ներդրման գործընթացը հանրային հաստատությունների համար Պաշտպանի աշխատակազմը մեկնարկել էր դեռևս 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ: Հարկ ենք համարում ընդգծել, որ ՄԻՊ հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունն է, որն անցնում է պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել և ներկայացվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի համատեքստում Պաշտպանի հաստատության նախնական գնահատման և համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները, գենդերային հավասարության պարգևադրոշմի ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև նախանշվել է առաջիկայում իրականացվելիք գործողությունների
պլանը։

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են: Այս համատեքստում նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով բացահայտել առկա խնդիրները՝ արագ լուծումներ գտնելու և առաջ ընթանալու համար։

Քննարկմանը մասնակցել են ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը, ՄԱԶԾ գենդերային հարցերով փորձագետ Տամարիս Ռոզեբալը, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:

Գենդերային հավասարության պարգևադրոշմը հատուկ մշակված մեթոդաբանություն է, որի նպատակն է աջակցել պետական մարմիններին 2030 թվականի ՄԱԿ-ի Կայուն զարգացման 5-րդ նպատակների՝ գենդերային հավասարության վերաբերյալ դրույթները ներքին իրավական ակտերում ամրագրելու՝ որդեգրելով գենդերազգայուն մոտեցումներ լիազորություններն իրականացնելիս։ Այս ամենի հիմնական նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը պետական համակարգի լավարկման միջոցով։

Գենդերային հավասարության պարգևադրոշմի գործընթացն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, պետական կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում»: